Երկուշաբթի, 19 Մարտի 2018 17:02
Նաիրա Բադալյան

Մարզպետ. 2018 թ. տարեկան աշխատանքային պլանով Արմավիրի մարզում նախատեսվել է 62.6 մլրդ դրամի կապիտալ ներդրում

Մարզպետ. 2018 թ. տարեկան աշխատանքային պլանով Արմավիրի մարզում նախատեսվել է 62.6 մլրդ դրամի կապիտալ ներդրում

Արմինֆո.  Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում 2017 թվականի ընթացքում մարզում իրականացվել են 23.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է 62.6 մլրդ դրամի կապիտալ ներդրում: Ներդրումների արդյունքում 2016-ի ընթացքում ստեղծվել են 300 հիմնական աշխատատեղեր, 2017-ին՝ 652, իսկ 2018-ի ընթացքում նախատեսվում է ստեղծել 1450 հիմնական աշխատատեղ: Ըստ մարզպետի՝ մասնավոր հատվածում նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 14 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, 2018-ին նախատեսվել են 35.9 մլրդ դրամի ներդրումներ՝ ՓՄՁ, ագրոպարենային, զբոսաշրջության, գազաֆիկացման, էներգետիկայի, քաղաքաշինության ոլորտներում: Մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ին հասել է 117 հազարի՝ 2016-ի 61839-ի դիմաց, իսկ 2018-ին այս ոլորտում ակնկալվում է 15% աճ: Մարզի համայնքների 2017 թվականի տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 7 մլրդ 143 մլն 948.5 հազար դրամ (նախատեսածի 100.1%-ը), իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 2 մլրդ 628 մլն 683 հազ դրամ (նախատեսածի 100.5%-ը): 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատությամբ 2017-ի սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 582 մլն 308 հազար դրամով: Մարզի համայնքների 2018-ի տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը կազմել է 7 մլրդ 207 մլն 680,5 հազար դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 2 մլրդ 778 մլն 957 հազար դրամ: 2018-ին մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատությամբ ավելի է նախատեսվել 150.3 մլն դրամով: 2016-ին մարզի բնակչության 1 շնչին ընկնող սեփական եկամուտը կազմել է 7675 դրամ, 2017-ին` 9889 դրամ, իսկ 2018-ին՝ կանխատեսվում է 10470 դրամ:

Վարչապետը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից և նշել. «2017 թվականին սեփական եկամուտների աճը, որը դուք ապահովել եք՝ շատ լավն է, և պետք է շնորհակալություն հայտնենք մեր թիմին ու համայնքների ղեկավարներին: Բայց նաև հասկանում ենք, որ Արմավիրի մարզը մեր ամենահարուստ մարզերից մեկն է, և մենք ձեզ համար նախատեսել ենք 3 մլրդ 133 մլն դրամի սեփական եկամուտ՝ ելնելով այն բանաձևից և հայտանիշներից, որոնք ձևակերպել ենք միջին հանրապետական ցուցանիշներում: Այդ առումով, ձեր սեփական եկամուտների ցուցանիշը վերանայում եք, մանավանդ, որ ունենք հստակ հասցեներ, որտեղ ուշադիր պետք է լինեք: Դուք գիտեք, որ մենք հիմա սուբվենցիայի նոր կանոններ ենք սահմանել, և այն համայնքը, որը փող է դնելու՝ կանգնելու ենք նրա կողքը, որպեսզի ծրագրեր իրականացնի»:

Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում մարզում վերջին տարիներին իրականցվում են մեծ ծավալի ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Մարզում առկա է 1590 միավոր տրակտոր: 2017-ին ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 15 միավոր տրակտոր: Ակնկալվում է տարվա ընթացքում ձեռք բերել ևս 10 միավոր գյուղտեխնիկա: Մարզպետը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Արմավիրում հիմնվել է 22 հեկտար ինտենսիվ այգի, իսկ 2018-ին նախատեսվում է հիմնել 410 հա: 2016թ. մարզի գյուղատնտեսության բնագավառում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից իրականացվել են շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ, 2017-ին՝ 4.7 մլրդ դրամի, իսկ 2018-ին 5 մլրդ դրամի ներդրումներ են նախատեսվում: Զեկուցվել է, որ ըստ համայնքների և մասնավոր ներդրողների հավաքագրվել են 2018-ին ագրո¬պա-րենային ոլոր¬տում նոր ստեղծվող և ընդլայնվող կարողությունները, արդյունքում՝ 20 համայնքների 72 սուբյեկտների կողմից կկատարվեն շուրջ 5 մլրդ դրամի ներդրումներ՝ ստեղծելով 790 աշխատատեղեր:

«Օրերս գյուղնախարարն ինձ զեկուցել է այն ծրագրերը, թե պետությունն ինչով է աջակցելու անասնապահությանը, տոհմաբուծությանը: Ծրագրերը մոտավորապես նույն բովանդակությունն ունեն, ինչ գյուղատնտեսական մյուս ծրագրերը, եթե կաթիլային համակարգ ես դնում՝ 2 տոկոսային վարկ, եթե ինտենսիվ այգի՝ հինգ տոկոսային, եթե գյուղտեխնիկա ես ձեռք բերում՝ երկու տոկոսային, եթե մթերում ես անում՝ երեք տոկոսային և այլն: Նույն կերպ մենք սուբսիդավորման համակարգ ենք ստեղծելու անասնապահության և տոհմաբուծության համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ շատերն են օգտվում նշված ծրագրերից և արդեն իսկ սկսել են տարբեր ծրագրեր իրականացնել: «Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի նրանք լինեն հաջողակ, մենք այս ալիքը ցանկանում ենք բարձրացնել, որպեսզի ծնվեն հաջողակ գյուղատնտեսներ, որոնք համապատասխան «վարակե կտարածեն, որպեսզի բիզնեսը զարգանա», - նշել է կառավարության ղեկավարը:

Մարզում շինարարության ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 25.3 մլրդ դրամ՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: Աճը 2016-ի համեմատ կազմել է 15.3 մլրդ դրամ կամ 2.5 անգամ: Ի պատասխան վարչապետի հարցին՝ մարզպետարանի պատասխանատուն զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում տրամադրել է 190 շինթույլտվություն, որը 2016-ի համեմատ ավելի է 60-ով: Կարեն Կարապետյանն անբավարար է համարել շինթույլտվությունների տրամադրման ծավալներն ու ընդգծել, որ մյուս մարզերի համեմատ ցուցանիշները խիստ ցածր են: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները և խթանել շինարարության զարգացումը՝ համայնքներում մեծ ուշադրւթյուն դարձնելով հաշվառման գործընթացին, շինթույլտվությունների տրամադրման պարզեցմանը և այլն:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը կազմում է 171, գործող հիմնական աղբավայրերի թիվը՝ 46, փակված աղբավայրերի թիվը՝ 125, փակման ենթակա աղբավայրերի թիվը ՝ 5: 2017-ի ընթացքում աղբահանության վճարներից եկամուտը կազմել է 193.58 մլն դրամ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից 162.4 մլն դրամ, իրավաբանական անձանցից՝ 31.18 մլն դրամ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը կազմել է 349.8 մլն դրամ, որից 286.8 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 55.3%-ը: 2018-ին աղբահանության վճարներից պլանավորվել է 248.51 մլն դրամ եկամուտ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը 472.7 մլն դրամ, որից 388 մլն դրամն ուղղվելու է աղբահանությանը: «Աղբահանության ոլորտում եկամուտներն ու ծախսերը պետք է համեմատելի լինեն», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում ավարտել մարզում առկա իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման գործընթացն ու որոշ համայնքներում վերանայել աղբահանության վճարների սակագները:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են, որ մարզպետարանի ենթակայության 5 բժշկական կենտրոնների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 978 մլն 635 հազար դրամ, վճարովի ծառայություններից մուտքերը՝ 338 մլն 889.8 հազար դրամ: Վճարովի ծառայություններից մուտքերը պետական պատվերի նկատմամբ կազմել է 17.1%: Վճարովի ծառայությունները 2016-ի համեմատ ավելացել է 26.7 մլն դրամով կամ աճել է 8.6%-ով: Ընթացիկ տարում նախատեսվում է, որ վճարովի ծառայություններից կանխատեսվող մուտքերը կկազմեն 462 մլն դրամ: Կարեն Կարապետյանն անբավարար է գնահատել վճարովի ծառայությունների դիմաց մուտքերի ծավալները և հանձնարարել վերանայել ակնկալիքները: Միաժամանակ, վարչապետը հորդորել է ակտիվորեն քննարկել տարբեր բուժկենտրոններ կոնցեսիոն կառավարման հանձնելու հնարավորությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76