Երկուշաբթի, 19 Մարտի 2018 17:34
Նաիրա Բադալյան

Մեկուկես տարում Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց կենսաթոշակներն ստանալ ԵԱՏՄ երկրներում

Մեկուկես տարում Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց կենսաթոշակներն ստանալ ԵԱՏՄ երկրներում

Արմինֆո. Առաջիկայում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները հավասար կենսաթոշակային իրավունքներ կունենան Միության ցանկացած երկրում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ​​ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, որ ԵԱՏՄ անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման պայմանագրի աշխատանքները մոտենում են ավարտին:

Պայմանագիրը կոչված է կարգավորել իրավական հարաբերությունները կենսաթոշակային ոլորտում, ինչպես նաև ԵԱՏՄ քաղաքացիների իրավունքները`Միության ցանկացած անդամ պետությունում կենսաթոշակ ստանալու առումով:

Փաստաթղթի համաձայն, ինչպես պարզաբանել է Սահակյանը, յուրաքանչյուր պետություն քաղաքացուն կենսաթոշակ կվճարի իր երկրում կատարված աշխատանքի և հատկացումների դիմաց: Այսպիսով, Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրում, քանի որ նրա աշխատանքային ստաժը հաշվի կառնվի ԵԱՏՄ բոլոր երկրներում: Կենսաթոշակը նշանակվելու է համաչափության սկզբունքով`աշխատանքի ստաժի դիմաց, որը ձեռք է բերվել պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, կենսաթոշակը նշանակվում և վճարվում է այն անդամ-պետության կողմից, որի տարածքում ձեռք է բերվել համապատասխան աշխատանքային ստաժը: Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին 5 տարվա ընթացքում աշխատել է ՌԴ-ում, 5 տարի`Բելառուսում, 10 տարի`Հայաստանում, ապա Հայաստան վերադառնալուց հետո նրան այդ ստաժի դիմաց համապատասխանաբար կվճարեն Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը:

Երկու տարվա քննարկումների արդյունքում երկրները կարողացան կարգավորել նախագծի շուրջ մի շարք տարաձայնություններ: Այնուամենայնիվ, առայժմ բաց է մնում Միության անդամ-պետությունների աշխատավորրների ձեռք բերած ստաժի անհատական կենսաթոշակային գործակցի չափը: Խնդիրը, ինչպես պարզաբանել է Սահակյանը, հետևյալն է`կենսաթոշակային միավորների հաշվարկը կատարվում է աշխատանքի յուրաքանչյուր տարվա համար: Ռուսաստանն առաջարկում է յուրաքանչյուր լրիվ տարվա ստաժի համար հաշվարկել մեկ միավոր, այն դեպքում, եթե աշխատանքային ստաժը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ մյուս երկրներում այդ նույն միավորն ստացվել է երկու տարվա աշխատանքի դիմաց:

Բացի այդ, խնդիր կա նաև այն առումով, որ ԵԱՏՄ երկրները տարբեր են իրենց կենսաթոշակային տարիքներով: Մասնավորապես, Ռուսաստանում, կենսաթոշակային տարիքը կանանց համար 55 է, իսկ տղամարդկանց համար`60, իսկ Հայաստանում`63: Այս հարցերն ավելի առարկայական կքննարկվեն երևանյան հանդիպման ընթացքում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2018-ի կեսերին: Սպասվում է, որ մեկ կամ մեկուկես տարուց ԵԱՏՄ աշխատավորների կենսաթոշակային ապահովման պայմանագրի նախագիծը կլինի պատրաստ և փաստաթուղթը կներկայացվի ԵՏՀ Խորհրդի քննարկմանը:

Նշենք, որ այսօր Հայաստանում կենսաթոշակային իրավունքը սահմանելու համար հաշվի են առնվում աշխատանքային այն փորձը, որը ձեռք է բերվել նախկին ԽՍՀՄ տարածքում,  փոխադարձ հարցումների հիման վրա, ինպես նաև անդամ-երկրների տարածքներում ձեռք բերվեծ ստաժը: Սակայն, վերջին ժամանակներում Սոցիալական ապահովության ծառայությունն փորձում է բացահայտել է անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում Հայաստանում և ԱՊՀ անդամ այլ երկրում: «Կրկնակի կենսաթոշակի» ստացումը բացահայտելու դեպքում ծառայությունը թոշակառուին իրավունք է տալիս ընտրել, թե որ երկրում է թոշակառուն ցանկանում ստանալ իր կենսաթոշակը: