Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մարտի 5-17-ը ծավալներն ավելացել են 27,1%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 42.8% անկման համեմատ: Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում ակտիվացել են դոլարով, եվրոյով և ռուբլիով գործարքները: Իսկ բորսայական հարթակը շարունակում էր մնալ դատարկ: Արդյունքում, դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց`481.5-ից մինչև 480.5 դրամ / $ 1, եվրոյի նկատմամբ`591 դեպի 590 դրամ / եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`8.5-ից մինչև 8.4 դրամ/ռուբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արժույթի միջբանկային շուկայում մարտի 5-17-ը ներառյալ իրականացված գործարքների ծավալը կազմել է $ 16.650 մլն, 480.54 դր / $ 1 միջին կշռված փոխարժեքով: Ավելին, հաշվետու ժամանակահատվածում, արտարժույթի փոխանակման միջբանկային շուկայում կատարված գործարքների (բացի մարտի 8-9), սակայն առավելագույն ծավալը գրանսվել է մարտի 13-ին`$ 3.2 մլն: Ներբանկային արժութային շուկայում դիտվել է կտրուկ ակտիվություն: Մասնավորապես, դոլարի գնման գինն աճել է 2,5 անգամ, իսկ վաճառքի աճն արագացել է`7,9% -ից մինչև 93.7%: Եվրոյի առքի աճն արագացել է`25% -ից մինչև 94%, իսկ վաճառքի դինամիկան`2.3% -ից նվազել է մինչև 85%, ռուբլու առքուվաճառքի գործարքներում տրենդը դարձել է վերընթաց`5.6-16.7%-ից մինչև 80-277%: Արդյունքում, գնվել $ 194,2 մլն 480.00 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 19,4 մլն. եվրո, 590.60 դրամ /եվրո միջին փոխարժեքով և 1,659 մլրդ.ռուբլի, 8,39 դրամ/ռուբլի միջին կշռված փոխարժեքով: Միևնույն ժամանակ, վաճառվել է $ 166,6 մլն, 481.18 դրամ / $ 1 միջին կշռված փոխարժեքով, 30.9 մլն. եվրո, 594.59 դրամ / եվրո միջին փոխարժեքով և 1,678 մլրդ ռուբլի, 8.47 դր / եվրո միջին փոխարժեքով:
Ըստ աղբյուրի, փետրվարի 26-ից մարտի 10-ը հայկական բանկերը տրամադրել են 97.3 մլրդ դոլարի և $ 72.5 մլն-ի դոլարային վարկեր, նախորդ ժամանակաշրջանի (փետրվարի 19-24) համեմատ դրամով վարկերի ծավալներն աճել են 79%, իսկ դոլարով վարկերինն աճել է 85%: