Երկուշաբթի, 19 Մարտի 2018 19:41
Էմմանուիլ Մկրտչյան

Էվոկաբանկ. Թռիչք նիշայից … դեպի նոր իրականություն

Էվոկաբանկ. Թռիչք նիշայից … դեպի նոր իրականություն

ԱրմինֆոԸնդամենը վեց ամիս է անցել այն օրից, երբ հեռավոր 1990 թվականին ստեղծված Պրոմեթեյ Բանկն իրականացրեց լիակատար ռեբրեբնդինգի գործընթացը, դառնալով Էվոկաբանկ (Evocabank) և հայտարարելով իր բոլորովին նոր ռազմավարության մասին, որը բացառապես հիմնված է նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների վրա: Այդ զարգացման մեխը կամ ավելի ճիշտ՝սկզբնակետը դարձավ «EvocaTouch» բջջային հավելվածի ներդրումը, որը կոչված է բանկին առաջատար դիրքեր ապահովել յոթ մղոնանոց քայլերով զարգացող ինտերնետ-բանկինգի շուկայում: Բանկի զարգացման այդ նոր ուղղության ընտրությունը Հայաստանի բանկային ավանդական ծառայություններից օգտվողների համար կարող էր թվալ վաղաժամ, գուցe և չափազանց հավակնոտ, բայց փաստերն այլ բան են վկայում: Ինտերնետի վճարումների զարգացման վիճակագրությունը միայն վերջին տարիներին ցույց է տալիս 70-80% աճ: Երիտասարդ սերունդը, մտնելով ակտիվ կյանք, ավելի ու ավելի է իրեն համար ընդլայնում վիրտուալ թվային տարածությունը, դարձնելով այն բազմակողմանի և ավելի ռացիոնալ: Էվոկաբանկը խիզախորեն ցատկեց այդ արագություն հավաքող գնացքի վրա: Այն մասին, թե ինչպիսին են առաջին կիսամյակի արդյունքներն ու տպավորությունները, ԱրմԻնֆո լրատվական գործակալության գլխավոր տնօրեն և տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանի հետ զրույցում պատմում է Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը:

 

Պրն.Սողոմոնյան, բանկային զարգացման գլոբալ տրենդը խոսում է այն մասին, որ բանկերը դադարել են իրենց ներկայացնել որպես տնտեսական գործակալների և բնակչության կրեդիտորների, փորձելով վերափոխվել ֆինանսական բարձր  տեխնոլոգիական սպասարկման ընկերությունների: Փաստորեն, այդ տրենդն անդրադարձավ նաև ձեր բանկի վրա: Ինչպե՞ս անցավ այս վեց ամիսը ձեր բանկի համար:

Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, ռազմավարական զարգացման լայնածավալ ծրագրի իրականացման նախնական փուլում: Այդ ճանապարհը, վստահ եմ, վերջ չունի: Իհարկե, դուք գիտեք, որ այս ամիսներին մենք շուկային առաջարկեցինք շատ նորույթներ, ներդրեցինք նոր տեխնոլոգիաներ, դրանց հիման վրա շուկային առաջարկեցինք պրոդուկտների ու ծառայությունների մի ամբողջ տեսականի: Այդ գործընթացն անվերջ է, քանի որ, ընթանալով ժամանակի հետ, մենք պետք է անընդհատ գործենք, զարգանանք, կատարելագործվենք: Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի տնտեսության դժվարին պայմաններում, իր բարդ բանկային շուկայով, որն աչքի է ընկնում էական ավելցուկային իրացվելիությամբ, այլևս անհնար է աշխատել հին մեթոդներով:

Մենք երկրի ամենահին բանկերից ենք, տարիների ընթացքում կառուցել ենք մեր հաճախորդների հուսալի բազան, չենք վազել չափազանց բարձր ցուցանիշների ետևից, շուկայում զբաղեցնելով մեր սեփական և հուսալի նիշան: Բայց ավանդական բանկինգի ժամանակներն անցնում են, և այսօր առնվազն անհեռատեսություն կլիներ կենտրոնանալ բացառապես տնտեսության վարկավորման խնդիրների վրա, իսկ եկամտի առյուծի բաժինն ստանալ տոկոսային մարժայից: Մեր բանկերի մեծ մասի մոտ ոչ տոկոսային ծախսերի ու եկամուտների միջև հաշվեկշռի տեսանկյունից արձանագրվել է էական բացասական սալդո, և չի կարելի հույսեր փայփայել, որ շուտով կվերադառնան նախկին «յուղալի» ժամանակները և ամեն ինչ կընթանա հալած յուղի պես: Մեր տնտեսությունն արդեն վերավարկավորված է, բնակչությունը նույնպես, իսկ բանկերին, ինչպես գիտեք, ոչինչ չի մնում, քան մյուսներից հաճախորդ փախցնելը:

Հետևաբար, այսօր մենք մեր առջև ավելի մեծ խնդիր ունենք - սկսել հաճախորդներին տրամադրել հուսալի, անվտանգ, բոլոր առումներով հարմարավետ, ոչ թանկ բանկային ծառայություններ, հիմնված վերջին նորարարական փորձի և ձեռքբերումների վրա:

Այս կարճ ժամանակահատվածում մենք շուկա դուրս բերեցինք EvocaTouch բջջային հավելվածը, որն արդեն բեռնել և իրենց բջջային սարքերի վրա տեղադրել է ավելի քան 10 հազար հոգի: Հավելվածն առնվազն օգտագործվում է կոմունալ ծախսերը վճարելու համար,  առնվազն: Հիմնականում մենք այդ հավելվածի միջոցով տրամադրում ենք ծառայությունների լայն շրջանակ, կապված առցանց ռեժիմով սպառողական վարկերի ձևակերպման, ինչպես նաև նույն ձևով բանկային քարտերի ձևակերպման հետ, որոնք կարելի է ստանալ առաքման միջոցով: Սեփական հաշվի կառավարման հարցում հաճախորդը լրիվ ազատ է, այդ թվում նաև ավանդի կառավարման առումով, մեծացնելով դրա չափերը:

Այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում, ինչի արդյունքում հավելվածի միջոցով կարող ենք տրամադրել բիզնես-վարկեր, հիփոթեքային վարկեր: Եվ այդ ամենն արվում է առցանց ռեժիմով, բացառությամբ, իհարկե, անհրաժեշտ փաստաթղթերի նոտարական վավերացման: Բայց ամենակարևորն այն է, որ մենք հաճախորդի համար ստեղծում ենք նոր միջավայր, առավել հարմարավետ պայմաններ, չենք պահանջում բազմաթիվ թղթեր, չենք վազում  տեղեկանքների հետևից: Մենք ստուգում ենք հաճախորդի վճարունակությունն ավտոմատ ռեժիմով, ավտոմատացված սքորինգային համակարգի միջոցով: Հետևաբար, EvocaTouch- ը ոչ միայն արտաքին վիրտուալ միջավայր է, քանի որ նրա հետևից ձգվում է գործընթացների և ընթացակարգերի բարձր տեխնոլոգիական շղթա:

Կա այսպիսի կարծիք, որ իրենք՝կարգավորող մարմինները հաճախ չեն հասցնում նոր տեխնոլոգիական մարտահրավերների հետևից, հատկապես նորմատիվային բազան և վերահսկող մարմինները: Չէ՞ որ նրանց առաքելությունը ռիսկերի կառավարումն է:

Տեխնոլոգիաները զարգանում են այնպիսի բարձր մակարդակով, որ նույնիսկ բանկային շուկան միշտ չէ, որ կարողանում է հասցնել դրանց հետևից, հատկապես կարգավորող մարմինները: Բայց շուտով այդ ամբողջ միջավայրը կփոխվի: Դրա վառ օրինակը բլոկչեյնի տեխնոլոգիան է: Հետևաբար, բանկերը, ցանկանում են, թե ոչ, ներգրավվում են այդ տեխնոլոգիական գործընթացին: Տեխնոլոգիական շուկաների այս նոր մարտահրավերները մշտապես քննարկվում են, և դա հասկանալի է, քանի դեռ գոյություն ունեն բանկային գաղտնիքի հետ կապված հիմնական կանոնները, փողերի լվացման կանխարգելման կանոնները, բանկային հաստատությունների խիստ պահանջները, որոնք ապահովում են բանկային հաստատությունների կայունությունը: Այս ամենը հասկանալի է և արդարացված, բայց այն պետք է կատարելագործվի, համապատասխանեցվի  ֆինանսական նոր տեխնոլոգիաների զարգացմանը: Կգա ժամանակ, երբ ռիսկերի կառավարման փորձերը հիմնված կլինեն նոր լուծումների վրա: Կարծում եմ, որ այժմ վերահսկիչ մարմինները պետք է լրջորեն մտածեն, թե ինչպես պետք է կարգավորել այդ դաշտը՝ռիսկերը մեղմելու առումով, չխանգարելով առաջընթաց տեխնոլոգիաներին:

Ներբանկային գործընթացների և ընթացակարգերի հավելվածներն ու ավտոմատացումը հիմնված են շատ թանկ ծրագրային ապահովման վրա: Կարո՞ղ եք արդյոք հնչեցնել այդ ոլորտի ներդրումների գոնե մոտավոր թիվը:

Գիտեք, բանը նրանում չէ, որ այսօր ծրագիրը գնեցինք, ադապտացրինք ու գործարկեցինք: Ոչ: Դա կատարելագործման անվերջ գործընթաց է, որի վրա մարդիկ  անընդհատ աշխատում են: Հետևաբար, սխալ կլիներ այդ աշխատանքների ծավալը գնահատելը: Դրանք, անկասկած, շատ մեծ ներդրումներ են: Ավելին, վերահսկիչը մշտապես նոր պահանջներ է ներկայացնում այդ համակարգերի հուսալիության ապահովման առումով, այդ թվում`հատուկ աուդիտի անցկացման պարտավորություններ, կիբեր անվտանգության պահանջների կատարում: Մենք այդ ուղղությամբ ծախսում ենք բավականին մեծ ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսներ: Ես չեմ խոսի  ​​ կոնկրետ թվերի մասին, դա ինչ-որ առումով նաև առևտրային գաղտնիք է, բայց կարող եմ ասել, որ մեր շահույթի մի զգալի մասը ծախսվում է տեխնոլոգիական զարգացման վրա: Հատկապես այսօր: Երբ մենք նոր ենք սկսում:

Վերլուծելով բանկերը, մենք արձանագրել ենք, որ «Էվակոբանկն» ունի վատ վարկերի ամենացածր մակարդակներից մեկը: Դուք ունեք շատ առողջ վարկային պորտֆել: Ինչի՞ հաշվին է ձեզ հաջողվում այդպես գրագետ կառավարել վարկային ռիսկերը:

Այս ուղղությամբ մենք անընդհատ ձեռնարկում ենք լուրջ քայլեր: Եվ դա անում ենք տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը զուգահեռ: Մենք ներդրել ենք ժամանակակից սքորինգային ավտոմատացված համակարգ, ադապտացրել ենք այն, որն իրեն լիովին արդարացրել է: Մենք հետևում ենք շուկայի իրավիճակին, անընդհատ գնահատում այն, մշտապես կատարելագործվում, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից: Բերեմ մի շատ պարզ օրինակ, որին բախվեցինք և ժամանակին ստուգեցինք ու ձեռնարկեցինք միջոցներ: Ի վերջո, շուկայում միշտ էլ կան այնպիսիները, ովքեր դեմ չեն վաստակել ուրիշի հաշվին: Երբ իրականացրեցինք սպառողական վարկերի առցանց համակարգը, շուտով մոնիտորինգի շնորհիվ պարզվեց, որ շուկայում կան միջնորդներ՝ խաբեբաներ, որոնք սկսել են բնակչությանը հրապարակայնորեն գովազդել րոպեների ընթացքում սպառողական վարկ ստանալու հնարավորության մասին: Նրանք որոշել էին օգտվել մեր հավելվածից, սկսելով  հավաքագրել հաճախորդների, և որպես միջնորդ՝ վարկառուներից վերցնում էին վարկի գումարի  30 տոկոսը: Իհարկե, մենք անմիջապես կանգնեցրինք այս երևույթը և հաղորդեցինք`ուր պետք է: Այնպես որ, մենք շատ ուշադիր հետևում ենք այդ ամենին:

Չնայած այն բանին, որ երկրի բանկային համակարգում հաճախորդների բազան անցյալ տարի աճեց ընդամենը 0.2%, ինչը, ցավոք, շատ բան է ասում, ձեր բանկը վաստակեց շուկայից զգալիորեն բարձր: Դուք նաև զգալիորեն ավելացրել եք թողարկված բանկային քարտերի և ինտերնետ վճարի քանակը: Արդյո՞ք մեր բնակչությունն այդքան պատրաստ է նոր ծառայությունների ընկալմանը:

Նոր իրականության մեջ աշխատելը դրական արդյունքներ տվեց: Նոր ռազմավարությունը, ռեբրենդինգը, ակտիվ գովազդային քարոզարշավը հանգեցրեցին հաճախորդների բազայի և բանկի հիմնական ցուցանիշների զգալի աճին: Մեր նոր ծառայությունների պահանջարկն էական էր, չնայած մենք, իհարկե, հասկանում ենք, որ մեր նոր հաճախորդները հիմնականում 35-40 տարեկան երիտասարդներն են: Երիտասարդ սերունդը ձեռք է բերել տարբեր մակարդակի բարդությամբ ինտերնետային հարթակներում աշխատելու բավականաչափ հմտություններ, ներառյալ վճարային համակարգերը: Երիտասարդները կարողանում են հաջողությամբ օգտվել նոր տեխնոլոգիաներից, հետևաբար, շուկայում նորարարական ֆինանսական առաջարկների առկայությունը չի մնում առանց ուշադրության: Կարծում եմ, որ այս տարի մենք կարձանագրենք մեծ աճ, մանավանդ, որ դեռ շատ բան ունենք առաջարկելու մեր հաճախորդներին:

Հետաքրքիր մի փաստ - զգալիորեն ավելացել է բանկի ժամկետային ավանդների ծավալը: Դուք գնացիք շուկային դեմ և հաղթեցի՞ք: Ի վերջո, հասկանալի էր, որ այնպիսի գործոնների շնորհիվ, ինչպիսիք են կապիտալիզացիան, գերիրացվելիությունը, բարձր մրցակցությունը, տոկոսադրույքներն անցյալ տարվա ընթացքում մշտապես իջնում էին, ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: Հետևաբար, համակարգում ավանդների իրական աճ գրեթե չարձանագրվեց, իսկ Էվոկաբանկում արձանագրվեց 40% աճ: Ինչի՞ շնորհիվ:

Մենք անցկացրեցինք մի քանի շատ հետաքրքիր ավանդային ակցիաներ, կապված ժամկետների հետ, և, կարևորը, ավանդի գումարի ավելացման հնարավորությամբ: Եթե ​​մեր հաճախորդն ունի ավանդ, ապա նա կարող է առցանց ռեժիմով այն համալրել, առանց բանկ հաճախելու: Հոգեբանորեն, շատ կարևոր պահ է, երբ իրականում  հնարավորություն ես ունենում կառավարել քո ավանդը: Իհարկե, ինչպես շուկայում, մեզ մոտ էլ տոկոսադրույքներն իջնում էին, բայց հարմարավետության այս հանգամանքն ավելի ուժեղ գտնվեց, քան հաճախորդի մտահոգությունն՝ավանդի եկամտաբերության կորստի առումով:

Մենք առաջարկեցինք հուսալի և հարմարավետ սպասարկում և ստացանք արդյունք: Միևնույն ժամանակ, ավանդային բազայի վրա ազդեց նաև մեր ռեբրենդինգը, ինչպես նաև շատ ակտիվ գովազդային արշավը: Դա էապես բարձրացրեց բանկի ճանաչելիությունը: Նոր ռազմավարությունը և ծրագրերն առաջացրին համակրանք, իսկ բանկի նկատմամբ վստահությունն էապես աճեց: Եվ ինչն է հետաքրքրական, որ առցանց հավելվածին մենք իրականում կարողացանք ներգրավել ամբողջ երկիրը, բոլոր մարզերը: Սակայն, բանկերի մեծ մասին նման, մենք էլ ենք տառապում ավելցուկային իրացվելիությունից և, ամենայն հավանականությամբ, մենք, հավանաբար, ստիպված կլինենք մի փոքր սահմանափակել բնակչության ավանդների հոսքը:

Խնդրեմ, պատմեք մոտ ապագայի ծրագրերի մասին:

Ամեն ինչի մասին չեմ խոսի, դա հասկանալի է, բայց խոստանում եմ ձեզ, որ մենք կշարունակենք ակտիվորեն զարգացնել ֆինանսական ինովացիոն տեխնոլոգիական մոտեցումները բանկինգի խնդիրների լուծման համար: Մենք չենք կանգնի կես ճանապարհին, դա հաստատ է: Արևմուտքում և Ռուսաստանում ֆինանսական աշխարհն առաջ է անցել, չնայած նրանք էլ շատ բան ունենք սովորելու մեր մասնագետներից: Հետևաբար, մենք կշարունակենք առաջարկել մեր նորանոր ապրանքներն և ծառայությունները: Թերևս, սկսենք ակտիվորեն զարգացնել ավտոմատացված վիրտուալ մասնաճյուղերը, իսկ ավանդական մասնաճյուղերից, ավանդական բանկային ծառայությունների փաթեթներից, հնարավոր է, որ միջնաժամկետ ապաագայում աստիճանաբար հրաժարվենք: Կուժեղացնենք առցանց ռեժիմով հիփոթեքային վարկավորումը, ավտովարկերը, ՓՄՁ ֆինանսավորումը: Կշարունակենք այսպես էլ շարժվել մեր կարգախոսով. «դեպի նոր իրականություն»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76