Արմինֆո. Նոր փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի ջրային ռեսուրսների պաշարների վրա: Մարտի 22-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էկոլոգ, ջրային ռեսուրսների մասնագետ, տ.գ.թ. Քնարիկ Հովհաննիսյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նա փաստել է, որ իրականում ՀԷԿ-երն էներգիայի էկոլոգիապես ամենաանվտանգ աղբյուրներն են, քանի որ տեղի է ունենում միայն ջերմային աղտոտում: Սակայն, էկոլոգի ասելով, տեղադրման և շահագործման կանոնների խախտումը հանգեցնում է կործանարար հետևանքների` ընդհուպ ջրային ռեսուրսների սպառման:
Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը փաստել է, որ այսօր Հայաստանի կառավարությունը մշակկում է ՀԷԿ-երի շահագործման մեթոդիկա, և հույս է հայտնել, որ դա թույլ կտա գոնե ինչ-որ կերպ բարելավել իրավիճակն այդ բնագավառում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, 2018 թվականին Հայաստանում կկառուցվի 21 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 7 նոր փոքր հիդրոէլեկտրակայան: Հունվարի վերջի դրությամբ Հայաստանում գործում է 184 փոքր հիդրոէլեկտրակայան`354 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Բացի այդ, ռեգուլյատորը տրամադրել ևս 36 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա: Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալներում 2017-ին 2016-ի համեմատ աճել է 13%:
Այնուամենայնիվ, անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հաղորդել էր, որ առաջիկա հինգ տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների մոտ մեկ երրորդը կփակվի: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում գոյություն ունեցող փոքր հիդրոէլեկտրակայանների 99%-ը կառուցվել է փոխառու միջոցներով: Ժամանակին միջազգային կազմակերպությունները տրմադրեցին համեմատաբար էժան վարկեր, և հայ գործարարները կառուցեցին փոքր ՀԷԿ-երի կեսից ավելին»,-նշել էր նախարար Մանուկյանը: Բացի այդ, ըստ նախարարի, սարսափելի վիճակում են գտնվում խողովակները, որոնք հնացած են, ինչի օգտագործվող ջրի ծավալը 30% գերազանցում է նախատեսված մուտքերը: «Ըստ էության, խնդիրն այսօր ոչ այնքան բնապահպանական է, որքան տնտեսական, և եթե չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր, ապա առաջիկա 5 տարիներին փոքր ՀԷԿ-երի մոտ մեկ երրորդը կփակվի, քանի որ սարքավորումը, թեև օգտագործվում է ընդամենը 5-10 տարի, սակայն բարոյապես մաշված է և գործելու համար ոչ պիտանի », - նշել էր Մանուկյանը: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում շարունակվում է փոքր հիդրոէլեկտրակայանների նոր տեխնիկական կանոնակարգերի ներդրման գործընթացը, ինչը հնարավորություն կտա բարելավել նրանց գործունեության պայմանները և ապահովել կայուն զարգացում: