Հինգշաբթի, 22 Մարտի 2018 16:27

Հայաստանի ֆինանսների նախարարը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը

Հայաստանի ֆինանսների նախարարը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ արդյունավետ գործընկերությանը, մասնավորապես, ընթացիկ և ապագայում իրականացվելիք ծրագրերին: Ընդգծվել է նաև ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ակտիվ համագործակցությունը:

 

Առանձնահատուկ կարևորվել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և անդրադարձ է կատարվել նաև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

 

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը: