Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ գործելակերպի ղեկավար Դամյեն Շիլզի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է. «Մենք երկարատև և արդյունավետ համագործակցության փորձ ունենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, մասնավորապես ՝ գործարար միջավայրի, ներդրումային միջավայրի և զբոսաշրջության ոլորտներում։ Մեր իրականացրած բարեփոխումների համատեքստում այս ոլորտներն առանցքային են»։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների նոր ծրագիրը։ Կողմերն անդրադարձել են խորհրդատվական աջակցության ուղղություններին, օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին և արտահանման խթանման հնարավորություններին։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ քննարվել են ոլորտի բարեփոխումները։
Հայաստանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի անդամ է 1995 թվականից: Կորպորացիան սկսեց ներդրումներ կատարել 2001 թվականից, նպաստելով ֆինանսական շուկաների, էներգետիկայի և հանքարդյունաբերության զարգացմանը: IFC-ն Համաշխարհային բանկի խմբի անդամ է: IFC- ի ծրագրերն ուղղված են զարգացող երկրների տնտեսական աճի խթանմանը, մասնավոր սեկտորի զարգացմանը`մասնավոր կապիտալի համակարգումը խթանելու, ինչպես նաև բիզնեսի և կառավարման խորհրդատվության և ռիսկերի կառավարման ծառայությունների մատուցման միջոցով: