Երկուշաբթի, 26 Մարտի 2018 11:30
Մարիաննա Մկրտչյան

Իսրայելական Arkia ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան

Իսրայելական Arkia ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան

Արմինֆո. Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: 

Ինչպես նշված է ՔԱԳՎ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին, որոնք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի օրը:

 

Arkia-ն` Իսրայելի մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը, հիմնադրվել է 1949 թվականաին և սկսել է թռիչքներ իրականացնել 1950 թվականից: Ներկայում ավիաընկերությունն իրականցնում է կանոնավոր և չարտերային ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ: Իսրայելի հիմնական օդանավակայաններն են Ben Gurion International Airport (TLV) և Dov Hoz (SDV):

Arkia ավիաընկերության պարկը ներառում է Boeing 757-300 (օգտագործվում է դեպի Եվրոպա չարտերային չվերթների համար), Boeing 757-200 (օգտագործվում է դեպի Եվրոպա չարտերային չվերթների եւ Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Էյլաթ թռիչքների համար), ATR 72 (օգտագործվում է երկրի ներսում և արտերկրում մոտ հեռավորության թռիչքների համար) և Bombardier Dash 7 (օգտագործվում է երկրի ներսում և արտերկրում մոտ հեռավորության թռիչքների համար):