Հինգշաբթի, 29 Մարտի 2018 16:18
Ալեքսանդր Ավանեսով

Հրազդանում կկառուցվի ջերմոցային տնտեսություն, կներդրվի 10 մլրդ.դրամ

Հրազդանում կկառուցվի ջերմոցային տնտեսություն, կներդրվի 10 մլրդ.դրամ

Արմինֆո. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խոշոր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողերի միավորման գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի միավորելու շուրջ 30 հա մակերեսով առանձին հողակտորները, որոնց վրա կիրականացվի մոտ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր: Կկառուցվի 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, կստեղծվի ավելի քան 250 նոր աշխատատեղ, կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը: