Հինգշաբթի, 29 Մարտի 2018 20:13
Ալինա Հովհաննիսյան

Մինչև տարեվերջ Վանաձորում կգործարկվի կարկտապաշտպան ցանցերի գործարանը

Մինչև տարեվերջ Վանաձորում կգործարկվի կարկտապաշտպան ցանցերի գործարանը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, այցի սկզբում նախարարը եղել է «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի մասնաճյուղում, շրջել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Լոռու մարզպետարան, որտեղ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, անասնաբուժական ծառայության ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ:

 

 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը կազմակերպված են պատշաճ մակարդակով, պարարտանյութերի 3000 տոննա հայտից 1300-ն արդեն մատակարարվել է, ընթացքի մեջ է դիզելային վառելիքի բաշխման գործընթացը: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը զեկուցել է մարզում ընթացող գյուղատնտեսական աշխատանքների մասին` ընդգծելով, որ այս տարի ակնկալվում է ցանքատարածությունների 10,6 տոկոս աճ:

 

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելել է, որ գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2017 թվականին մարզի ֆերմերների համար կազմակերպվել է 21 դասընթաց, որոնց արդյունքում 60 տնտեսության տրամադրվել է մոտ 207 մլն դրամի վարկ:

 

Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ կարևորվել է անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձել է համայնքային անասնաբույժների ինստիտուտի ձևավորման ու զարգացման հարցին` շեշտելով, որ  անասնաբույժները դառնալու են նախարարության գործընկերը համայնքում, քանի որ առաջիկայում այս ոլորտում տարբեր ծրագրեր են իրականացվելու: Նախարարը մասնավորապես հայտնել է, որ քննարկվում է արհեստական սերմնավորման ծրագիր սկսելու հարցը, որի շրջանակում սուբսիդավորվելու է անասնաբույժի ծառայությունը, ինչը ևս մեկ լրացուցիչ եկամուտ է և խթան համայնքային անասնաբույժների ինստիտուտի կայացման  համար: Անասնաբույժը նաև պետք է իրականացնի կենդանիների համարակալման աշխատանքներ։

 

«Ֆերմերը  կվճարի միայն սերմնանյութի համար, իսկ ծառայության մատուցման գումարը կփոխանցի պետությունը, արդյունքում ծնված կենդանին կաթնատվության տարիքում կտա 500 կգ ավել կաթ և 50 կգ ավել միս, ինչն ակնհայտ շահավետ առաջարկ է»,- հավելել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով`  կենդանու խնամքը, անասնապահությունը գյուղացու համար շատ ծանր աշխատանք է, իսկ այս ծրագիրը հնարավորություն կտա էականորեն ավելացնել կաթնատվությունն ու մսատվությունը, և ավելի քիչ գլխաքանակով ավելի շատ եկամուտ ստանալ:

 

Խորհրդակցությունից հետո նախարար Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է «CARMAC Group» իտալական ընկերության  ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ   շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Այնուհետև նախարարն այցելել է շինհրապարակ, որտեղ ընթանում են գործարանի կառուցման աշխատանքները: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: Արմեն Ղարաչյանի կարծիքով` իրենց արտադրանքը մրցունակ կլինի և տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում և ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի: 

 

«CARMAC Group» ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն է հայտնել, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով` բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման  ուղղությամբ:

  «Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել  մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը և շատ մեծ հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք  կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,-նշել է նախարար Առաքելյանը:

 

Նախարարի խոսքով` նախատեսվում է երեք տեսակի ցանց արտադրել` խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաև ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում:

 

Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի գործարանի կառուցմանը` մարզպետ  Արթուր Նալբանդյանն ընդգծել է, որ եզակի հնարավորություն է ստեղծվում այգեգործների համար արդյունավետ պաշտպանել իրենց այգիները:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.11.2025
RUB4.70-0.04
USD382.570.02
EUR439.34-0.78
GBP498.34-1.81
CAD270.71-1.16
JPY24.90-0.01
CNY53.68-0.01
CHF471.90-1.44