Հինգշաբթի, 29 Մարտի 2018 20:56
Ալինա Հովհաննիսյան

Ռուսական «Red Wings» լոուկոստերի բեռնվածությունը Հայաստան կազմել է 90%

Ռուսական «Red Wings» լոուկոստերի բեռնվածությունը Հայաստան կազմել է 90%

Արմինֆո. Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսական Red Wings ավիաընկերության ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելուն:

 

Ինչպես տեղեկացրել է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, ավիաընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կլյուչարևը նշել է, որ չվերթների մեկնարկից հետո շուրջ երկու շաբաթվա ընթացքում ապահովվել է օդանավերի 90 տոկոս բեռնվածություն, ինչը գոհացնում է ավիաընկերությանը և թույլ է տալիս ամառային նավիգացիոն շրջանի համար կատարել դրական կանխատեսումներ:

         

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղին շահագործում է 2018 թվականի մարտի 18-ից շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ Airbus A320/321 և Ту-204 տիպի օդանավերով, իսկ չվերթների ամենօրյա ռեժիմին նախատեսում է անցնել ապրիլին:

 

Նշենք, որ Red Wings ավիաընկերությունն ստեղծվել է 1999 թվականին: Մինչև 2013 թվականն ընկերության սեփականատերն էր Ազգային պահուստային կորպորացիան -  Ռուսաստանի ֆինանսական և արդյունաբերական հոլդինգային ընկերությունը, բայց 2013 թ. ապրիլին վաճառեց այն «Գուտա» ընկերությունների խմբին, իսկ գործարքի արժեքը բավականին խորհրդանշական էր և կազմեց 1 ռուբլի: