Ուրբաթ, 30 Մարտի 2018 17:17
Ալինա Հովհաննիսյան

Վ.Ավետիսյան. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ԱՊՊԱ գծով ստացվող բողոքներն աստիճանաբար կնվազեն

Վ.Ավետիսյան. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ԱՊՊԱ գծով ստացվող բողոքներն աստիճանաբար կնվազեն

Արմինֆո. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ԱՊՊԱ գծով ստացվող բողոքներն աստիճանաբար կնվազեն, գտնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Այս մասին նա նշել է մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Վերջերս ֆինանսական հաշտատարի հետ մենք պարզեցինք ԱՊՊԱ գծով բողոքների վիճակագրությունը: Եթե նախկինում տարեկան արձանագրվում էր 20-30% աճ, ապա վերջին տարիների համար առաջին անգամ տեմպերն սկսեցին դանդաղել: Կարծում եմ, որ այդ միտումը կշարունակվի նաև ապագայում», - ասել է նա:

Նրա կարծիքով, պատճառը, որ ֆինհաշտարարի գրասենյակի կողմից ստացվող բողոքների ճնշող մեծամասնությունը կազմում են հատկապես ԱՊՊԱ գծով բողոքները, պայմանավորված է զսպող մեխանիզմների բացակայությամբ: «Օրինակ, Բյուրոյում կրկնակի փորձաքննության արժեքը նախկինում կազմում էր 25 հազար դրամ, որը մենք իջեցրել ենք մինչև 5-15 հազար դրամ: Բայց ենթադրում ենք, որ այդ ծառայության դիմաց պետք է վճարվի որևէ փոքր գումար, որպեսզի մարդիկ գիտակցորեն մոտենան հարցին. «արդյոք անհրաժեշտ է կրկնակի փորձաքննությունը»: Եթե չկան որևէ զսպող լծակներ, մարդիկ տեղին թե անտեղի կդիմեն ֆինանսական հաշտարարին, քանի որ ոչինչ չեն կորրցնում, ամկախ արդյունքից», - ասել է Ավետիսյանը:

Ըստ ՀՀ ֆինհաշտարարի գրասենյակի տվյալների, 2017 թվականին ֆինանսական կազմակերպությունների դեմ ստացվել է 4368 բողոք, որից 1358-ը`ապահովագրական ընկերությունների դեմ (80%-ը`ԱՊՊԱ գծով), 270 –ը`բանկերի դեմ, 15-ը` Ավտոպահովագրողների բյուրոյի դեմ, 22-ը`վարկային ընկերությունների, 7-ը`այլ կազմակերպությունների դեմ: