Ուրբաթ, 30 Մարտի 2018 18:19
Էմմանուիլ Մկրտչյան

ԱՄՆ-ը Հայաստանի համար վերագործարկում է GSP ռեժիմը

ԱՄՆ-ը Հայաստանի համար վերագործարկում է GSP ռեժիմը

Արմինֆո. ԱՄՆ Հայաստանի համար վերագործարկում է Արտոնությունների ընդհանրացված համակարգի ռեժիմը`GSP-ն արտաքին առևտրում: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է մի շարք երկրների հետ այդ ռեժիմը ապրիլի 22-ից երկարաձգելու մասին հրամանագիր:

Հաղորդվում է, որ տնտեսվարող սուբյեկտները, որոնք հունվարի 1-ից մինչև ապրիլի22-ը դեպի ԱՄՆ արտահանել են ապրանքներ, նրանց կվերադարձվեն ներմուծման համար վճարված մաքսատուրքերը, որոնք վճարման GSP շրջանակներում ենթակա չեն ԱՄՆ-ից համապատասխան ներմուծող ընկերություններին: Դիմումները ընդունվում են մինչև հոկտեմբերի 19-ը:

Հիշեցնենք, որ GSP (Generalized System of Preferences) արտոնյալ համակարգի գործողությունը բոլոր երկրների համար ավտոմատ կերպով կասեցվել էր այս տարվա հունվարի 1-ից: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում տեղեկացրել էր ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության դեպի Միացյալ Նահանգներ արտահանումները հիմնականում օգտվում են GSP արտոնություններից - մոտ 97-98%: Արդյունքում, 2017 թվականին դեպի ԱՄՆ հայկական արտահանումն արձանագրեց 70% աճ, կազմելով 68 մլն դոլար, իսկ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցեց 200 մլն.դոլարը: Այսպիսով, այն ապրանքները, որոնք կարող են օգտվել այս ռեժիմից, փաստորեն օգտվել են 100% -ով: