
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2018 թ. հունվար-փետրվարին կազմել է 22.6 մլրդ դրամ՝ 3,1% տարեկան աճով, մեկ տարի առաջվա 6,5% անկման փոխարեն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընդհանուր հասույթի մեջ առյուծի մասը բաժին է ընկել հեռահաղորդակցության ոլորտին՝ 94,8% կամ 21.4 մլրդ դրամ՝ տարեկան 2,9% աճով (մեկ տարի առաջվա 7,2% անկման փոխարեն):
Վիճակագրական տվյալների համաձայն, միայն 2018 թ. փետրվարին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 11 մլրդ դրամ՝ ավելանալով տարեկան 3,3%-ով: Ըստ որում, հեռահաղորդակցական ոլորտը փետրվարին ապահովել է 10.4 մլրդ դրամ հասույթ՝ արձանագրելով 2,8% տարեկան աճ:
Համեմատության համար նշենք, որ 2017 թ. հունվար-փետրվարին Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել է 21.9 մլրդ դրամ: Ստացված հասույթի ընդհանուր ծավալից 20.8 մլրդ դրամը բաժին է ընկել հեռահաղորդակցության ոլորտին:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

