Երեքշաբթի, 3 Ապրիլի 2018 10:38
Ալեքսանդր Ավանեսով

ԶՖԳ-ն Հայաստանին կտրամադրի 500.000 եվրոն չգերազանցող դրամաշնորհ`ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի կիրարկումը նախապատրաստելու նպատակովը

ԶՖԳ-ն Հայաստանին կտրամադրի 500.000 եվրոն չգերազանցող դրամաշնորհ`ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի կիրարկումը նախապատրաստելու նպատակովը

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր:

Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը:  

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով: