Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2018 թվականի հունվար և փետրվար ամիսներին արժութային շուկայում գնել է 21 մլն.դոլար: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, հունվարին գնվել է 14 մլն.դոլար, 481,10 դրամ / $ 1 փոխարժեքով, փետրվարին` $ 7 մլն, 480,45 դրամ / $ 1 փոխարժեքով: Մեկ տարի առաջ, 2017-ի հունվար-փետրվարին Կենտրոնական բանկը վաճառել էր 15 մլն.դոլար, 485.84 դրամ / $ 1 փոխարժեքով:
Միջբանկային շուկայում 2018-ի հունվար-փետրվարին իրականացվել է առք/վաճառքի 117,05 մլն.դոլարի գործարք, 481,84 դրամ / $ 1 փոխարժեքով, մասնավորապես, հունվարին 58.3 մլն դոլար, 482,61 դրամ / $ 1 փոխարժեքով, իսկ փետրվարին`$ 58,75 մլն, 481,07 դր / $ 1 փոխարժեքով:
Ներբանկային շուկայում հունվար-փետրվարին գնվել է $ 656,89 մլն, 481,12 դրամ / 1$ փոխարժեքով և 73.9 միլիոն եվրո, 588.79 դրամ / եվրո փոխարժեքով, իսկ վաճառվել է 658,75 մլն.դոլար, 482.60 դրամ / $ 1 փոխարժեքով և 116.14 մլն եվրո, 594.21 դրամ / եվրո փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ, միջբանկային և ներբանկային շուկաներում գնվել 773,94 մլն.դոլար, 481,23 դրամ / $ 1 փոխարժեքով, և վաճառվել է 775,80 մլն.դոլար, 482.49 դրամ / $ 1 փոխարժեքով: Ընդ որում, դոլարի գործարքներում առյուծի բաժինն ընկել է ներբանկային շուկային`85%: Եվրոյով գործարքները կատարվել են միայն ներբանկային շուկայում (առք` 73.9 մլն եվրո, վաճառք`116.14 մլն եվրո):
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, մեկ տարի առաջ, 2017-ի հունվարին և փետրվարին միջբանկային և ներբանկային շուկաներում ընդհանուր առմամբ գնվել է 746,09 մլն.դոլար, 485,71 դրամ / $ 1 փոխարժեքով և վաճառվել 818,89 մլն.դոլար, 486.77 դրամ / $ 1 փոխարժեքով: Եվրոյով գործարքներում ներբանկային շուկայում առքը կատարվել էր 75.73 միլիոն եվրո ծավալով և 515.65 դրամ /եվրո փոխարժեքով, իսկ վաճառքը`70.88 միլիոն եվրո, 519.63 դրամ / եվրո փոխարժեքով: Միջբանկային և ներբանկային շուկաներում, բորսայական ծավալների հետ միասին, դոլարի գնման ծավալները կազմել են 5,120 մլրդ., իսկ և վաճառքի ծավալները` 5,490 մլրդ, եվրո, համապատասխանաբար`550,90 մլն և 738.66 մլն: