Արմինֆո. Ապրիլի 7-8-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) կայացած «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներ» թեմայով հաքաթոնում հաղթող է ճանաչվել Գյումրու In the fly (Fly tour) թիմը, որն արժանացել է SMEDA-ի 2 մլն ՀՀ դրամի մրցանակին: Երկրորդ և երրորդ տեղերում են Վանաձորի Destination и Hi Traveller թիմերը, որոնք համապատասխանաբար ստացել են 1,2 միլիոն դրամ և 750 հազար դրամ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) լավագույն տեխնոլոգիական լուծման հատուկ մրցանակը` 1 մլն դրամն ստացել է Երևանի Octopus թիմը: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, EIF գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է. «Չափազանց դժվար էր ընդունել որոշում, քանի որ բազմաթիվ լավ գաղափարներ էին ներկայացվել: Բայց մեզ համար վճռորոշ էր, թե որքանով է այս կամ այն գաղափարը տեխնոլոգիակապես արտահայտված»: Նա նշել է, որ ի թիվս 123 ներկայացված դիմումների, ի Հաքաթոնում ներկա են եղել 50 թիմեր`Երևանից, Վանաձորից, Գյումրիից, Գավառից, Սևանից և այլ շրջաններից:
Ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցին, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Ամալյա Էղոյանն էլ իր հերթին է նշել, որ հաքաթոնը կդառնա ավանդական: «EIF կողմից Գյումրիում և Վանաձորում իրականացվող միջոցառումները համարվում են երկարաժամկետ: Բայց ես գտնում եմ, որ նման Հաքաթոնները պետք է իրականացվեն տարբեր ուղղություններով, մասնավորապես, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության և այլն ոլորտների զարգացման համար, ինչը թույլ կտա աստիճանաբար տեխնոլոգիաները ներդնել նաև տնտեսական գործունեության մյուս ոլորտներում:
Նշենք, որ ժյուրիի կազմում էին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, ԵՄ-ի, Զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտի մասնագետներ:
Հիշեցնենք, որ Հաքաթոնի պայմանների համաձայն, 2 - 3 հոգուց բաղկացած թիմերը 24 ժամվա ընթացքում աշխատում են զբոսաշրջության ոլորտում նոր գաղափարների, պրոդուկտների, լուծումների ստեղծման և զարգացման ուղղությամբ, ունենալով նաև լավագույն մասնագետների խորհրդատվությունը և աջակցությունը: Հաքաթոնն անցկացվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ