Արմինֆո. Բրիտանական The Economist պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետի ընտրություններին: «Հայաստանի ոչ պոպուլյար նախագահն իրեն դարձրեց վարչապետ» վերնագրով հոդվածում հիշատակվում է Սերժ Սարգսյանի խոսքերը: «Ես հավատում եմ, որ մեկ անձը չպետք է փորձի իր ձեռքում պահել իշխանությունը երկու անգամից ավելի իր ողջ կյանքում», - ասել էր ՀՀ նախագահը 2014 թվականին: «Սակայն, պարզվում է, որ ոչ պոպուլյար պարոն Սարգսյանը, որի երկրորդ (և վերջին) նախագահության ժամկետը լրացել էր ապրիլի 9-ին, պարզապես կատակում էր», - գրում է հեղինակը: Պարբերականը նշում է. «Ապրիլի 17-ին Ազգային ժողովը, որը բաղկացած էր իշխանությանը հավատարիմ մարդկանցից, նրան ընտրեց երկրի նոր վարչապետ: Նույնիսկ «ընդդիմության» շատ անդամներ քվեարկեցին նրա թեկնածության օգտին»:
Արդյունքում, ինչպես նշում է թերթը, մոտ 10 հազար ցուցարարներ դուրս եկան Երևանի փողոցներ, դեռ քվեարկությունից առաջ, վանկարկելով. «Մերժիր Սերժին»: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց: Նայելով հետ, գրում է թերթը, կարելի է հասկանալ, որ պարոն Սարգսյանի մտադրությունները վաղուց պարզ էին:
«Սահմանադրական փոփոխությունները, որոնք նա կատարեց 2015 թվականի դեկտեմբերին, և որոնք ուժի մեջ մտան այս ամիս, վարչապետին տրամադրում են գրեթե բոլոր լիազորությունները, որոնք նախկինում պատկանում էին նախագահին: Փոփոխությունները վերացրեցին նաև նախագահի ուղիղ ընտրությունները, միաժամանակ Սերժ Սարգսյանին երաշխավորելով նախագահի պաշտոնում նշանակել իր շրջապատից:
«Տաս տարի իշխանությունում գտտնվելուց հետո Սարգսյանը շատ քիչ բանով կարող է պարծենալ`տնտեսությունը կախված է Ռուսաստանից փոխանցված տրանսֆերտներից, գործազրկությունը կազմում է մոտ 20%, երեք հայերից երկուսը գտնվում է աղքատության շեմից ցածր, գոյատևելով օրական $ 2.90-ով: Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են: Ներդրողներին խոչընդոտում է Հայաստանի ներսում կոռուպցիան: Օլիգարխները, որոնց շարքում է նաև Սարգսյանը, վերահսկում են արդյունաբերության հիմնական ոլորտները», - նշում է թերթը: