Ուրբաթ, 20 Ապրիլի 2018 17:31
Ալինա Հովհաննիսյան

2017 թվականին ադամանդի արտահանման աճը դանդաղել է մինչև 68,2%

2017 թվականին ադամանդի արտահանման աճը դանդաղել է մինչև 68,2%

Արմինֆո. Հայաստանը 2017 թվականին արտահանել է 285 հազար կարատ ադամանդ, որի ընդհանուր գումարը կզմել է 96.1 մլն դոլար: Քաշային առումով տարեկան աճը կազմել է 68,2%, իսկ մաքսային արժեքը նվազել է 8.2%: Ինչպես հայտնում է մաքսային ծառայությունը, Հայաստանից ադամանդներն արտահանվել են հիմնականում ԱՄԷ (47,9%), Ռուսաստան (24,5%), Բելգիա (14,3%), ինչպես նաև Միացյալ Նահանգներ, Կանադա և Շվեյցարիա:

Ըստ մաքսային տվյալների, դրական միտում է արձանագրվել նաև երեսակման արդյունաբերության ներմուծման գծով, քանակապես ծավալն ավելանալով 23,7%: Այսպես, հաշվետու տարում հանրապետություն է ներմուծվել 516.9 հազար կարատ ադամանդ` 150.8 միլիոն դոլար գումարի (տարեկան 16% աճով): Ալմաստները հիմնականում Հայաստան են ներմուծվել Արաբական Միացյալ Էմիրություններից (60%), Բելգիայից (9%), Հնդկաստանից (6.7%), Կանադայից (6.3%), Ռուսաստանից (6%), Շվեյցարիայից (5,6%), Հարավային Աֆրիկայից (1.6%) և Թաիլանդից (1.5%):