Արմինֆո. Կառավարության որոշմամբ բավարարվել է «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է թեթև արդյունաբերության մեջ։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 175 աշխատատեղ՝ 192 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 23 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը՝ 3,1 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 13,3 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ԵԱՏՄ, իսկ 6,7 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրներ։
Հիշեցնենք, որ ընկերությունը կառավարությունից արտոնութոյւններ էր ստացել այս տարվա ապրիլի 12-ին, ներմուծված ապրանքների դիմաց ԱԱՀ վճարումը 3 տարով հետաձգելու կապակցությամբ: Նշենք, որ ընկերությունն ստեծվել է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին, որի հիմնադիրներն են «Կոտտոնտինա» և Նատկոմ Լիմիթեդ ընկերությունները:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |