Ուրբաթ, 11 Մայիսի 2018 11:12
Ալեքսանդր Ավանեսով

«Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում ժամանակավոր սահմանափակումների կիրառումը Հայաստանից լոլիկի և վարունգի ներկրման նկատմամբ

«Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում ժամանակավոր սահմանափակումների կիրառումը Հայաստանից լոլիկի և վարունգի ներկրման նկատմամբ

Արմինֆո. «Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում ժամանակավոր սահմանափակումների կիրառումը Հայաստանից լոլիկի և վարունգի ներկրման նկատմամբ` այն բանից հետո, երբ այդ բանջարեղենի խմբաքանակներում հայտնաբերվել էին վնասատու միջատներ, հաղորդել է «ՌԻԱ նովոստին՚` վկայակոչելով ռուսաստանյան գերատեսչությունը:

 

Ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մայիսին վարչության պաշտոնատար անձինք ուժեղացրել են «Վերին Լարս» անցակետի միջոցով փոխադրվող Հայաստանի արտադրանքի կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը: «Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված ֆիտոսանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ Հայաստանից Ռուսաստան կարանտինի մեջ գտնվող  ապրանքների մատակարարումների կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության արդյունքների հիման վրա, 2018 թվականի մայիսի 3-9-ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է յոթ դեպք՝ Ռուսաստանի համար երկու տեսակի կարանտինային օբյեկտների՝ լոլիկի խմբաքանակում լոլիկի ցեց եւ վարունգի խմբաքանակում արևմտյան (կալիֆորնիական) ծաղկի տրիփս՚, - հաղորդում է գերատեսչությունը:

 

Արտադրանքը վերադարձվել է արտահանողին: Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ծանուցագրեր են ուղարկվել ԵԱՏՄ միասնական ֆիտոսանիտարական պահանջների խախտման վերաբերյալ` պահանջելով անցկացնել պաշտոնական հետաքննություն և միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար:

 

«Կարանտինի ենթակա արտադրանքի շարունակական ստացման դեպքում, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի ժամանակավոր սահմանափակումներ կիրառել Հայաստանից Ռուսաստան կարանտինում գտնվող ապրանքների համար՚, - եզրափակել է ռուսաստանյան ծառայությունը: