
Արմինֆո. Աստանայի 9-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-19-ը, նախատեսվում է պայմանագրերի ստորագրում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության միջև1:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունից, համաձայնագրերի ստորագումը նախատեսվում է մայիսի 17-ին: Միության և Իրանի միջև կգործի ազատ առևտրի գոտին, որը ապրանքների բավականին լայն տեսականու համար նախատեսում է ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում: Իսկ Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնամասշտաբ և ոլորտային համագործակցության վերաբերյալ:
ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերը կստորագի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ստորագրման արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Համաձայնագրի մանրամասները կբացահայտվեն Աստանայի տնտեսական համաժողովի պանելային քննարկումների ընթացքում:
Նշենք, որ Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքն սպասում է գլոբալ համաշխարհային ղեկավարների, միջազգային փորձագետների, քաղաքական գործիչների, տնտեսագետների, գիտնականների, արվեստագետների, քննարկելու համար գլոբալ մարտահրավերներին վերաբերվող հարցեր, որոնք արդիական են ամբողջ մարդկության համար:
2018 թ.-ին ԱՏՀ շրջանակներում գործարկվում է Global Challenges Summit 2018-ը: Դա Աստանայի տնտեսական համաժողովի զարգացման մի նոր փուլ է, ինչպես նաև նոր հնարավորություն է Ղազախստանի և Աստանայում համար, դառնալու համար մարդկության և խաղաղության զարգացման ուղիների, նպատակների շուրջ գլոբալ բանավեճերի շարժիչ ուժ: