Արմինֆո. Արդշինբանկը բարելավել է ֆիզիկական անձանց տրամադրվող «Ակնթարթային» վարկերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների՝ այս վարկերն այժմ հասանելի են ավելի լայն սեգմենտի համար և ավելի մեծ գումարային սահմանաչափով:
«Ակնթարթային» վարկերը տրամադրվում են մինչև 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի գումարի չափով: ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը՝ 19,5%-ով: Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ գյուղատնտեսության զարգազման համար:
Հիշեցնենք, որ Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերը տրամադրվում են առանց եկամուտների վերլուծության, ապահովվածության կամ գրավի:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ (հանրային ծառայությունների համարանիշ): Ընդ որում, այս վարկերը տրամադրվում են Visa Electron ակնթարթային տրամադրման չիպային քարտերով, որը հաճախորդը ստանում է անմիջապես:
«Ակնթարթային» վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/dmqYRq կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.89 | 0.01 |
USD | 377.57 | 0.06 |
EUR | 448.40 | -1.59 |
GBP | 514.97 | -2.41 |
CAD | 278.28 | -1.17 |
JPY | 24.66 | 0.04 |
CNY | 54.71 | 0.08 |
CHF | 491.56 | -1.34 |

