Հինգշաբթի, 17 Մայիսի 2018 17:12
Նաիրա Բադալյան

Արծվիկ Մինասյանը նշում է, որ շատ ներդրողներ ձգտում են ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում

Արծվիկ Մինասյանը նշում է, որ շատ ներդրողներ ձգտում են ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշում է, որ շատ ներդրողներ ձգտում են ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո:

Նրա խոսքերով, նա չի տեսնում Հայաստանում տնտեսական ներքաղաքական իրադարձությունների պատճառով հնարավոր տնտեսական անկման ռիսկեր: «Ավելին, այսօր նշվում է հակառակ միտումը` շատ մարդկանց կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու ակնհայտ ցանկությունը: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է նախապատրաստենք մեր ենթակառուցվածքները, որպեսզի ներգրավենք նոր ներդրումներ», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ ներդրումների չափերը, որոնք կատարվել են ընթացիկ տարում` կառավարության օժանդակության շրջանակներում, հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումով, կազմել են շուրջ 35 մլրդ դրամ: Օտարերկրյա ներդրումների ծավալը, ըստ Մինասյանի, կհայտարարվի առաջիկայում:

Հայաստանում 2018 թ.-ի հունվար-մարտին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.6%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, այս անգամ աճի դրայվերներն են եղել բոլոր ոլորտներն առանց բացառության, մասնավորապես, շինարարություն - 23%, ծառայություններ - 16,5%, առևտուր - 12.9%, արդյունաբերություն - 8.2%, գյուղատնտեսություն - 2.2%, իսկ էներգետիկ համալիր - 0.4%: Անցյալ տարվա համեմատ աճ է արձանագրվել առևտրի և ծառայությունների ոլորտներում, դանդաղել է աճն արդյունաբերույթունում և էներգետիկ համալիրում, իսկ անկումից դուրս են եկել գյուղատնտեսական ոլորտը և շինարարությունը: Միևնույն ժամանակ, 2018 թ. մարտին, փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 16%: Ընդ որում, էներգետիկ համալիրում գրանցվել է միակ անկումը` 9.6%: Այս ֆոնի վրա, աճի տեմպն արագացել գյուղատնտեսական ոլորտում`20.6% -ից մինչև 25.9%, արդյունաբերությունում`11.7% -ից մինչև 17.5%, իսկ ծառայությունների ոլորտում`9.8% -ից մինչև 13.1%, իսկ դանդաղել է աճն առևտրի ոլորտում`20% -ից մինչև 8.6%, շինարարության ոլորտում`97.3% -ից մինչև 94.4%: