Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 21-ից մինչև 25-ը ներառյալ ծավալն աճել է 6,6%-ով` նախորդ շաբաթվա 4,6 անգամ աճից հետոլ: Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում դոլարային գործարքների աճը փոխարինվել է անկման միտումով, իսկ եվրոյով գործարքների անկումը փոխարինվել է աճով, ինչի ֆոնին կտրուկ աշխուժացել է ռուբլու վաճառքը, իսկ գնման դինամիկայում աճը փոխարինվել է անկմամբ: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից ի վեր դատարկ է:
Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժեվորվել` 483,3ից մինչև 483դրամ/1դոլար, շարունակելով եվրոյի նկատմամբ արժեվորումը` 570-ից մինչև 566 դրամ/1եվրո, արժեզրկվելով ռուբլու նկատմամբ 7,8-ից մինչև 7,9 դրամ/1ռուբլի: 2017 թվականի մայիսի 25-ի դրությամբ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 482 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 536 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,6 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքներիի համեմատ ցույց է տալիս դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` ռուբլու նկատմամբ արժեվորման պայմաններում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, մայիսի 21-ից մինչև 25-ը ներառյալ արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են 12.2 մլն դոլար, միջին փոխարժեքը` 482,81 դրամ/1դոլար (նախորդ շաբաթ` 484,38 դրամ/1դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալներն արձանագրվել են Շորեքշաբթի և ուրբաթ` 4 մլն դոլար և 3.1 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքուվաճառքի 36,4-30,5% աճը փոխարինվել է 24-7,5% անկմամբ, եվրոյի առքուվաճառքի 17-16,5% անկումը փոխարիվել է 13,2-8,2% աճով, իսկ ռուբլով գործառնություններում գնման 26,4% աճը փոխարինվել է 1,1% անկմամբ, իսկ վաճառքի աճի տեմպերն արաաագացել են 0,1% մինչև 12,8%: Արդյունքում` գնվել է 71.02 մլն դոլար` 482,00 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 10.3 մլն եվրո` 565,05 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 1.08 մլրդ ռուբլի` 7,77 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 85.9 մլն դոլար` 483,28 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 15.9 մլն եվրո` 569,06 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 616.8 մլն ռուբլի` 7,87 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (մայիսի 14-19) Հայաստանի բանկերը տրամադրել են 63.1 մլրդ դրամի և 42.2 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ վարկերի ծավալների դինամիկան հետևյալն է. դրամային վարկերի ծավալների 23,9% անկումը փոխարինվել է 11,1% աճով, իսկ դոլարային վարկերի ծավալների 29,5% անկումը` 33,5% աճով: