Արմինֆո.Ռուսական «Սարատովյան ավիաուղիներ՚ ընկերությունը մայիսի 30-ից դադարեցմում է բոլոր թռիչքները: Ընկերության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ «Ռոսավիացիան՚ սահմանափակել է ավիաընկերության սերտիֆիկատի գործողության ժամկերը: Միևնույն ժամանակ, ավիաընկերության ղեկավարությունը հերքել է ընկերության փակման վերաբերյալ տեղեկատվությունը:
Ինչպես ՌԲԿ-ին հաղորդել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում, «Ռոսավիացիան՚ մյուս փոխադրողների հետ պետք է քննարկի «Սարատովյան ավիաուղիների՚ երթուղիների փոխանցման հարցը: Արդեն տոմսեր ձեռք բերած ուղևորների փոխադրման խափանում թույլ չտալու նպատակով կվերսկսվի օպերատիվ շտաբի աշխատանքը:
Ավելի վաղ «Ռոսավիացիայում՚ «Սարատովյան ավիաուղիներին՚ մեղադրել էին թռիչքների անվտանգության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար. փետրվարի 11-ին կործանվել էր ավիաընկերությանը պատկանող «Ան-148՚ ինքնաթիռը` Մոսկվայի Դոմոդեդովո օդակայանից թռիչքի մեկնարկից մի քանի րոպե անց, ինչի արդյունքում 71 մարդ էր զոհվել: Վթարից հետո «Ռոսավիացիան՚ անցկացրել է ավիաընկերության արտահերթ ստուգում, ինչի արդյունքում էլ սահմանափակվել է սերտիֆիկատի գորոծղության ժամկետը:
Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականի հունիսին «Սարատովյան ավիաուղիները՚ կանոնավոր ավիափոխադրումների թույտվություն էր ստացել «Ռոսավիացիայից՚ և հնարավորություն էր ստացել իրականացնելու Սամարա-Երևան չվերթներ` շաբաթը երկու անգամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, Սամարայից Երևան վերջին չվերթը «Սարատովյան ավիաուղիներն՚ իրականացրել է այս տարվա մարտի 22-ին, իսկ Մինվոդիից Երևան` մարտի 25-ին: 2018 թվականի ապրիլի 24-ից նախատեսվում էր նաև չվերթ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանից դեպի Հայաստանի մայրաքաղաք, որն այդպես էլ չի իրագործվել: