Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 12:00
Ալեքսանդր Ավանեսով

Ֆինանսների նախարարություն. Հայաստանի կառավարությունը կհասցնի նախապատրաստվել 2019 թվականի պետական բյուջեի ներկայացմանը ծրագրային բյուջետավորման ձևաչափով

Ֆինանսների նախարարություն. Հայաստանի կառավարությունը կհասցնի նախապատրաստվել 2019 թվականի պետական բյուջեի ներկայացմանը ծրագրային բյուջետավորման ձևաչափով

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կհասցնի նախապատրաստվել 2019 թվականի պետական բյուջեի ներկայացմանը ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Մայիսի 30-ին 2017 թվականի  Հայաստանի պետական բյուջեի կատարման շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի ասելով, վիթխարի ծավալի աշխատանք է սպավում բյուջետային ծրագրերի և միջոցառումների մշակման ուղղությամբ: «Դժվար է լինելու, բայց, կարծում եմ, կհասցնենք՚, - նշել է Ատոմ Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովն ուղղումներ է կատարել «Բյուջետային համակարգւի մասին՚ օրենքում և հարակից օրենքների փաթեթում, որոնցով նախատեսվում է 2019 թվականից պետական բյուջեի նախագիծը ներկայացնել ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Յուրաքանչյուր առանձին բյուջետային ծրագրի կատարման համար պատասխանատվություն կկրի համապատասխան լիազոր մարմինը: Երկարաժամկետ ծրագրեր իրագործելիս Պետական բյուջեի վերաբերյալ փաթեթում կներկայացվի նաև տեղեկատվություն, որը պետք է ներառի այդ նախագծերի մանրամասն բնութագրերը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, բյուջետային ծրագրերի իրագործման ժամկետներին, պետբյուջեի վրա դրանց ազդեցությանը, առաջիկա մի քանի տարվա ակնկալիքներին: Անցումը ծրագրային բյուջետավորմանը կբարձրացնի բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այն հնարավորություն կընձեռի ներկայացնել ոչ միայն ֆինանսական, այլև այն աշխատանքների արդյունքները, որոնք, իրենց հերթին, թույլ են տալիս գնահատել ծրագրերի իրագործելիությունը: