Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 14:25
Ալեքսանդր Ավանեսով

Արփա-Սևան թունելն ամբողջովին շահագործման կհանձնվի 2019 թվականին

Արփա-Սևան թունելն ամբողջովին շահագործման կհանձնվի 2019 թվականին

Արմինֆո. Արփա-Սևան թունելն ամբողջովին շահագործման կհանձնվի 2019 թվականին: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը:

Ըստ նրա, թունելի պահպանությանը երկրի բյուջեից հատկացվել է 200 մլն դրամ, իսկ արդիականացմանը`1,9 մլրդ դրամ, որից օգտագործվել 1,6 մլրդ դրամը: Նախագծի իրականացման արդյունքում թունելով դեպի Սևանա լիճ ընթացող ջրի ծավալը կհասնի 100 միլիոն խորանարդ մետրի, ինչը հնարավորություն կտա ջրի հայելային մակերեսը տարեկան ավելացնել 30 սմ: Ինչպես նշել է Արսեն Հարությունյանը, ներկայումս լճի մակարդակը կազմում է 1974 սմ: