Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 15:55
Ալեքսանդր Ավանեսով

Վերանայվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլէներգիայի վաճառքի սակագները

Վերանայվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլէներգիայի վաճառքի սակագները

Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 30-ի նիստում քննարկել է ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների վերանայման հարցը:

ՀԾԿՀ որոշման համաձայն՝  բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվել է` 23.864 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից

առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 15.906 դրամ/կՎտժ` առանց

ավելացված արժեքի հարկի, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.605 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը`

42.845 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.845 դրամ/կՎտժ` առանց

ավելացված արժեքի հարկի, արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.845 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև

2019 թվականի հուլիսի 1-ը։