Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը եկամտահարկի դրույքաչափերի նվազեցումը հնարավոր է համարում ստվերի նվազեցման միջոցով: «Կոռուպցիայի դեմ պայքարը և անցումն «օրենսդրական դաշտ» կբարձրացնի նաև քաղաքացիներին աշխատավարձերը և կենսաթոշակները, առանց բարձրացնելու երկրի պարտքի բեռը», - ասել է Ասատրյանը մայիսի 30-ին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Տնտեսագետի կարծիքով, հասարակությունը, որտեղ բնակչության ավելի քան 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր իրավիճակում, չի կարող զարգանալ: Այս առումով, բյուջեի սոցիալական մասի ավելացումը կառավարության առաջին առաջնությունն է:
Փորձագետը չի կարծում, որ սոցիալական ոլորտի ծախսերը մեծացնելու միակ ռեսուրսն արտաքին պարտքն է, որին նախկին կառավարություններն ակտիվորեն դիմել են: «Ավանդաբար, երկրի տնտեսական իշխանությունները ներքին սոցիալական խնդիրները լուծել են արտաքին փոխառությունների հաշվին: Սակայն, այսօր դրա համար կան բազմաթիվ աղբյուրներ, իսկ առաջին հերթին դա ստվերի կրճատումն է և կոռուպցիայի դեմ պայքարը», - ասել է նա:
Բացի այդ, ըստ փորձագետի, նոր կառավարությունը պետք է կենտրոնանցնի իր ուշադրությունը բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման վրա: «Այսօր Հայաստանի մայրաքաղաքի լուսավորության ուղղված գումարներն ավելի մեծ են, քան գիտության զարգացմանն ուղղված ծախսերը: Գանձապետարանն անհիմն ֆինանսավորում է այնպիսի «դատարկ» կառույցի գործունեությունը, ինչպիսին Հանրային խորհրդն է», - ասել է նա: Ասատրյանի խոսքերով, ծախսերի վերահսկումը, ինչպես նաև աննպատակահարմար հոդվածների վերացումը հնարավոր կդարձնի կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումը:
Նշենք, որ համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականների, ստվերային տնտեսությունը Հայաստանում վերջին տարիներին աճել է 35-50%, իսկ ստվերի չափերի շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան միջին հաշվով կորցնում է 1,5-2 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ նախկին կառավարությունը հայտարարել էր եկամատահարկի դրույքաչափերի իջեցման պատրաստակամության մասին: Ապրիլի 20-ին, համազգային բողոքի ալիքի վրա նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարության նախատեսում է կրճատել եկամտահարկը և բարձրացնել թոշակները և նվազագույն աշխատավարձը:
Ընդ որում, Հայաստանում կենսաթոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացել 2015 թվականից: Այդ հարցը սուր կերպեվ դրված էր նաև նոր Հարկայն օրենսգրքի ընդունման նժամանակ, բայց այն ժամանակ, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ճնշման ներքո, նոր կառավարությունն ընդունեց այդ փաստաթուղթը: Քաղաքական ընդդիմությունը նույնպես բարձրացրեց այդ հարցը: Օրինակ, «Ելք» դաշինքն առաջարկեց վերանայել եկամտահարկի սանդղակը: Բայց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնբեց, որ այդ փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան բյուջեի եկամտային մասի վրա: