Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 15:27
Ալեքսանդր Ավանեսով

Ֆինանսների նախարար. ԱԱԾ կողմից առևտրային ցանցերում իրականացվող ստուգումներն անհրաժեշտ է դիտարկել իրավական համատեքստում

Ֆինանսների նախարար. ԱԱԾ կողմից առևտրային ցանցերում իրականացվող ստուգումներն անհրաժեշտ է դիտարկել իրավական համատեքստում

Արմինֆո. ԱԱԾ կողմից առևտրային ցանցերում իրականացվող ստուգումներն անհրաժեշտ է դիտարկել իրավական համատեքստում: Մայիսի 31-ին այդ մաիսն լրագրողներին  հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա ասելով, կարևոր է կողմնորոշվել. արդյոք խոշոր առևտրային ցանցերը շրջանառությունից հարկ վճարում են, թե՞ սողանցքներ են օգտագործում ԱԱՀ վճարումներից խուսափելու համար: «Իրավունքի տեսանկյունից, ընկերություններն ունեն շրջանառությունից հարկ վճարելու հնարավորություն, հարցն այն է, թե արդյոք սողանցքներ չեն օգտագործվում ԱԱՀ վճարումից խուսափելու համար՚, - նշել է նախարարը:

Նախօրեին ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող  ԱՁ-ներ։  

Ինչպես տեղեկացրել է ԱԱԾ մամուլի ծառայությունը, ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ`գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի  փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։ 

Օգտվելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից առանց իրավական հիմքերի, կամայական, ոչ օրինաչափ իրենց ընձեռված հնարավորությունից` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, բացի տեղական գյուղմթերքից, վերը նշված ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։

Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:  

Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ և  դատահաշվապահական փորձաքննությամբ:  

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում միաժամանակ իրականացվել են թվով 10 խուզարկություններ, որոնց արդյունքում  առգրավվել են հաշվապահական բնույթի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր, հարցաքննվել են «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության պատասխանատու աշխատակիցները, ԱՁ-ների գրանցումն իրականացրած նոտարը, ինչպես նաև քաղաքացիների մի մասը, ում անվամբ գրանցվել են ԱՁ-ները:

Բացի այդ, առկա հավաստի տվյալների համաձայն, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար: Քրեական գործի շրջանակներում ստուգողական բնույթի գործողություններ են իրականացվելու նաև նշված 11 ընկերությունների նկատմամբ, ուստի վերջիններիս առաջարկվում է ինքնուրույն վերահաշվարկել նկարագրված եղանակով չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակներում վնասի հատուցման հարցը լուծելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և  առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տնտեսվարողներին հորդորում է գործունեություն ծավալել բացառապես օրինական, այսպես կոչված «սպիտակ» դաշտում և զերծ մնալ հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների վճարումից չարամտորեն խուսափելու նպատակով կասկածելի սխեմաներ և  մեխանիզմներ կիրառելուց, միաժամանակ նախազգուշացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները, գործելով իրենց իրավասությունների սահմաններում և բացառապես օրենքով սահմանված կարգով, հետևողական պայքար են մղելու ստվերային տնտեսությունը, ինչպես նաև կոռուպցիոն հովանավորչությունը վերացնելու ուղղությամբ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20