Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 18:16
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկն ամփոփել է «Հանդիպենք Չեմպիոններին» Ակցիայի Արդյունքները

Կոնվերս Բանկն ամփոփել է «Հանդիպենք Չեմպիոններին» Ակցիայի Արդյունքները

Արմինֆո. Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները;  Ակցիան գործարկվել էր մարտին, Կոնվերս Բանկի  Mastercard և Maestro քարտապանների համար: Նպատակը հաճախորդների խրախուսումն էր, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալի աճը: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:

 

«Ակցիայի ընթացքում՝ մարտի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճել է Կոնվերս Բանկի  Mastercard և Maestro  քարտերով անկանխիկ գործարքների և՛ քանակը, և՛ ծավալը: Մասնավորապես,   Բանկի քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունն աճել է 23%, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 77%»,- նշում է աղբյուրը:

 

Զուգահեռաբար, ակցիայի մասնակիցները, Բանկի գործընկերային ցանցում կատարելով անկանխիկ գնումներ, օգտվել  են գումարի հետվերադարձից, Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորությունից, իսկ 10 հաջողակները խաղարկությամբ ստացել են   տարբեր մրցանակներ, այդ թվում՝ 6 հատ 100.000 դրամ, 3 հատ 250.000 դրամ և  UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար/ ներառյալ ուղեգիրը/:

 

Նշենք, որ խաղարկությանը մասնակցել են նվազագույնը 400 000 դրամ/ համարժեք արտարժույթ/ ընդհանուր գումարի առնվազն 25 անկանխիկ գործարք քարտապանները:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» №16 վերլուծական տեղեկագրի, «Կոնվերս Բանկն՚ իր ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի ընդհանուր թվով գտնվում է առաջատար հնգյակում: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվ քարտերի ընդհանուր քանակն ավելացրել է 35.1%, մինչև 183.8 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 28.2%, իսկ MasterCard քարտերը`12,5%: Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարվա 9 ամիսներին ավելացել է 62%, մինչև 239.1 մլրդ դրամ, այդ ցուցանիշներով զբաղեցնելով առաջին տեղը: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ուներ 104 բանկոմատ և 753 սեփական POS-տերմինալ: «Կոնվերս Բանկը՚ տեղական ArCa քարտերից զատ թողարկում և սպասարկում է նաև Visa и MasterCard:

 

Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: