Արմինֆո.Հայաստանի կառավարությունը 8 նոր մարզպետ է նշանակել: Համապատասխան որոշումների նախագծերը հավանության են արժանացել հունիսի 1-ին կառավարության նիստում:
Ըստ այդմ՝ Սյունիքի և Արմավիրի մարզպետներն այս փուլում չեն փոխվի: Կառավարության որոշման համաձայն, Արագածոտնի մարզպետ է նշանակվելու Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը (Արամայիս Գրիգորյանի փոխարեն), Կոտայքի մարզպետ՝ «Քաղաքացիական պյամանագիր՚ կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը (Կարապետ Գուլոյանի փոխարեն), Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը (Հովիկ Աբովյանի փոխարեն), Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը (ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանի փոխարեն): Պաշտոնանկ կարվեն նաև Վայոց ձորի և Լոռու մարզպետներ Հարություն Սարգսյանն ու Արթուր Նալբանդյանը, որոնց կփոխարինեն, համապատասխանաբար, Արագած Սաղաթելյանը և Հրանտ Մարգարյանը:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |