Ուրբաթ, 1 Հունիսի 2018 21:40
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Ոչ մի երկիր չի կարող իր տեղը գտնել միջազգային տնտեսությունում, եթե ներգրավված չէ տարածաշրջանային տնտեսությունում

Փորձագետ. Ոչ մի երկիր չի կարող իր տեղը գտնել միջազգային տնտեսությունում, եթե ներգրավված չէ տարածաշրջանային տնտեսությունում

Արմինֆո. Ոչ մի երկիր չի կարող իր տեղը գտնել միջազգային տնտեսության մեջ, եթե ներգրավված չէ տարածաշրջանային տնտեսությունում: Հունիսի 1-ին Ղազախստանի դեսպանության և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված`«Նոր մարտահրավերներ և սպառնալիքներ Եվրասիական ինտեգրմանը» խորագրով կլոր սեղանի ընթացքում, նման կարծիք է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը:

 

Այս համատեքստում նա ընդգծել է ԵԱՏՄ բոլոր երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացումը, ընդ որում, ոչ միայն տնտեսական զարգացման շրջանակներում:

 

«Շատ կարևոր է, որպեսզի անդամ-պետություններն ուշադրություն դարձնեն ընդհանուր սպառնալիքներին: Ես ցանկանում եմ դիմել բոլոր դեսպաններին, որպեսզի իրենց կառավարույթունների միջոցով փորձեն ստեղծել այնպիսի կառույցներ, որտեղ փորձագետներին հնարավորություն է տրվում աջակցել նրանց ճիշտ որոշումներ կայացնելիս, գիտականորեն հիմնավորված, այլ ոչ թե կենացների մակարդակով, որի հետևից չենք կարողանում հետագայում հասնել, ինչպես նաև ռեսուրսների և փաստացի միտումների առումով», - ընդգծել է նա:

 

Հիմնականների շարքում տնտեսագետը նշել է սննդի անվտանգության, ժողովրդագրության հարցը, որը վերաբերում են ոչ միայն Հայաստանին, քանի որ որակյալ աշխատուժի արտահոսքը, նրա խոսքով, գոյություն ունի ԵԱՏՄ բոլոր երկրներում: «Մեր երկիրն այս առումով դարձել են զարգացած շուկաներով երկրների դոնորը», - ավելացրել է Մանասարյանը:

 

Բացի հիմնական հարցերից, փորձագետը նշել է ֆինանսական և էկոլոգիական անվտանգության հարցերը: «Դա կարող է թվալ ներքին խնդիր, բայց երբ համեմատում ենք արտաքին աշխարհի հետ, ապա հասկանում ենք, որ մենք պարտավոր ենք տարածաշրջանային մակարդակով թիմային աշխատանք կատարել դրանց լուծման համար», - եզրափակել է նա: