Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հիմնադրամի կողմից հանդիպմանը ներկա են եղել հիմնադրամի հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նաուֆել Թելահիգը, տեխնիկական գծով ղեկավար Պիտեր Քրիստենսենը, հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Աշոտ Վարդանյանը, ֆինանսական ղեկավար Վահե Հարությունյանը և մոնիթորինգի բաժնի ղեկավար Մարիա Մուրադյանը: Կառավարության կողմից ներկա են եղել նաև փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը:
Քննարկվել են համագործակցության հեռանկարները, նախագծվող ծրագրերը, ներկայացվել կառավարության առաջնահերթությունները գյուղատնտեսության ոլորտում:
Ընդգծվել է, որ համագործակցության նպատակը մարզերում աղքատության հաղթահարումն է՝ փոքր ֆերմերներին ու խոցելի խմբերին օգնելու միջոցով:
Կողմերի միջև համագործակցության շրջանակներում հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու ոռոգման խնդրի կարգավորմանը, մարդկանց հմտությունների ու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական կապիտալի խթանմանը:-
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |