Արմինֆո. ՌԴ փոքր և միջին արտահանողների ասոցիացիան (АМСЭ) դիտարկում է Հայաստանում համապատասխան կառուցի ստեղծման հնարավորութոյւնը,որը կօժանդակի հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը դեպի Ռուսաստանի շուկաներ: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում, ԵԱՏՄ «Հայաստան-համագործակցություն» գործարար համաժողովի շրջանակներում, հայտարարել է (АМСЭ) գործադիր տնօրեն Յուրի Շուրիգինը:
«Մենք շատ լավ հնարավորություններ ենք տեսնում Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանման համար: Բայց երբեմն դժվարություններ կան, քանի որ հայ արտադրողը կարող է առաջարկել այն ծավալները, որոնք միշտ չէ, որ բավական մեծ են: Մինչդեռ Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները հայտնի են իրենց բարձր որակով ռուսաստանյան շուկայում: Ուստի, մենք ուրախ կլինենք հնարավորություն ընձեռել Հայաստանի փոքր և միջին բիզնեսին», - ասել է նա:
Բացի այդ, ըստ Շուրիգինի, դեղագործական ոլորտում նույնպես կա հայ ձեռնարկատերերի արտահանման գործունեության զարգացման հնարավորություն: «Հայաստանում արտադրվում են աշխարհին քաջ հայտնի դեղագործական ապրանքներ», - ասել է նա: Այս համատեքստում AMEC- ի ներկայացուցիչն անվանել է «Լիկվոր» ընկերությանը: Նա նշել է, որ ընկերություն իր արտադրանքն արտահանում է 15 երկրներ, բայց ներկայացված չէ Ռուսաստանում, քանի որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվվեն պետական մակարդակով: «Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների շրջանակներում մենք կկարողանանք նպաստել այս հարցի լուծմանը»,- ասել է Շուրիգինը:
Նշենք, որ Փոքր և միջին արտահանողների ասոցիացիան արտադրող-ձեռնարկությունների և ծառայությունների փրովայդերների մասնագիտական ընկերակցություն է, որն իրականացնում է արտահանումային գործունեություն, ինչպես նաև արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների, որոնք շահագրգռված են վաճառքների զարգացմանը միջազգային շուկաներում: Ասոցիացիան հիմնական նպատակն է, մի կողմից, համախմբել ձեռներեցներին և ստեղծել արտադրողների համայնքներ, իսկ մյուս կողմից, կառուցել համայնքի պրոֆեսիոնալ մասնակիցների անդամների արդյունավետ երկխոսություն ճյուղային արհմիությունների, առևտրաարդյունաբերական պալատների, պետական մարմինների և կառույցների հետ, որոնց խնդիրն է աջակցություն ՓՄՁ արտահանողներին: