Երկուշաբթի, 4 Հունիսի 2018 15:21
Նաիրա Բադալյան

Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները պահանջում են դեպը Ռուսաստան ուղևորափոխադրման գործող կարգի չեղարկում և հանդիպում ՀՀ վարչապետի հետ

Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները պահանջում են դեպը Ռուսաստան ուղևորափոխադրման գործող կարգի չեղարկում և հանդիպում ՀՀ վարչապետի հետ

Արմինֆո.Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները պահանջում են դեպը Ռուսաստան ուղևորափոխադրման գործող կարգի չեղարկում: Հունիսի 4-ի առավոտից նրանք բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Ցուցարարները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Չենք պատրաստվում հարցը քննարկել ուրիշ ոչ մեկի հետ, բացի վարչապետից, քանի որ գտնում ենք, որ միայն նա կարող է լուծել մեր խնդիրը»,- հայտարարել են նրանք:

 

Ինչպես հայտարարում են բողոքի ակցիայի մասնակիցները, դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների ոլորտում այսօր գործում են լիցենզավորված կազմակերպություններ, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնում, դրանք 6-ն են: Այսօր նրանք պահանջում են ժամանակավորապես կասեցնել կամ չեղյալ համարել առանց լիցենզիայի Ռուսաստան ուղևորափոխադրման արգելքը, որն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից:

 

Հայաստանի գործող օրենսդրության համաձայն, ուղևորափոխադրումների համար լիցենզիա տրամադրվում է դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերություններին: Ցուցարարները պահանջում են նաև վերանայել տենդերների անցկացման կարգը՝ հավասար պայմաններ սահմանել բոլոր փոխադրողների համար, որպեսզի ոչ մեծ ընկերություններն էլ հնարավորություն ունենան լիցենզիա ստանալ և աշխատել իրավական դաշտում: