Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին:
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ-ի աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Ռայմունդ Յելեն շնորհավորել է Արթուր Խաչատրյանին նշանակման առթիվ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք և վերահաստատել ՊԳԿ-ի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի բարելավմանը և գյուղական համայնքների զարգացմանը:
Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Ոլորտի ներկայիս կարևորագույն խնդիրների թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրման, մշակվող հողատարածությունների ընդլայնման, ոռոգման կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման անհրաժեշտությունը:
Երկուստեք ընդգծելով երկրում կոոպերացիայի զարգացման և կոոպերատիվների ներքո փոքր և միջին ֆերմերների միավորումը` զրուցակիցները միաժամանակ կարևոր են համարել տեղական գյուղմթերքի շուկայահանման և իրացման հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական կենդանիների նույնականացմանը, խորհրդատվական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին:
RUB | 4.04 | 0.04 |
USD | 396.58 | -0.13 |
EUR | 413.36 | 3.40 |
GBP | 497.27 | 4.40 |
CAD | 277.74 | 2.59 |
JPY | 25.98 | 0.42 |
CNY | 54.53 | -0.23 |
CHF | 440.16 | 3.59 |