Հինգշաբթի, 7 Հունիսի 2018 13:15
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Հայաստանում կասեցվել է հանքավայրերի շահագործման լիցենզիաների տրամադրման գործընթացը

Վարչապետ. Հայաստանում կասեցվել է հանքավայրերի շահագործման լիցենզիաների տրամադրման գործընթացը

Արմինֆո. Հայաստանում կասեցվել է հանքավայրերի շահագործման նոր լիցենզիաների տրամադրման գործընթացը: Այդ մասին հունիսի 7-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  խորհրդարանում ներկայացնելով նոր կառավարության գործունեության ծրագիրը:

 

Նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել խնդրի լիարժեք ուսումնասիրություն՝ հնարավոր էկոլոգիական և կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու նպատակով: Կարևոր է ամբողջական տեղեկատվություն ստանալ հանքարդյունաբերությունում տեղի ունեցող գործընթացների մասին, քանի որ խոսքը վերաբերում է ազգային հարստությանը և պետության ռազմավարական շահերի ապահովմանը, ասել է վարչապետը: Նա հիշեցրել է, որ հանձնարարել է ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում: «Խմբի աշխատանքը, որում ներգրավված կլինեն մասնագետներ, էկոլոգներ, հասարակայության և կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, թափանցիկ կլինի: «Արդյունքում կընդունվեն որոշումներ, որոնք կհամապատասխանեն երկրի ազգային շահերին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

 

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին հայտնել էր, որ շատ շուտով աշխատանքներ կսկսվեն Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարման ուղղությամբ:

«Կարճ ժամկետներում կհրապարակվեն ուսումնասիրությունների բոլոր տվյալներըե,- ընդգծել է նախարարը: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազոր մարմիններին հանձնարարել էր ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում:

 

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վերջին ժամանակները բազմաթիվ ահազանգեր են ստացվել երկրի օրենսդրությանն ու էկոլոգիական ստանդարտներին այդ հանքերի գործունեության համապաատասխանության վերաբերյալ: Վարչապետն ընդգծել էր, որ հետևողական է լինելու այդ հարցում, քանի որ վերջին ժամանակներն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ակտիվորեն քննարկվում են, ուստի հարկավոր է կշռադատված մոտեցում: Վարչապետի համոզմամբ, միայն այդպիսի մոտեցման դեպքում կհաջողվի զերծ մնալ բացասական հետևանքներից, այդ թվում` ներդրումների հետ կապված: Փաշինյանը նաև հաղորդել էր, որ ստուգումներ են անցկացվելու բոլոր մետաղական հանքավայրերում, ու եթե պարզվի, որ այս կամ այն հանքը, ընկերությունը չի կարողանում կազմակերպել իր գործունեությունն օրենքի շրջանակում, ապա կլինեն համապատասխան իրավական հետևանքներ: Վարչապետի հավաստմամբ, կառավարությունը որոշել է հրավիրել բնապահպանական կազմակերպությունների և լրագրողների` մասնակցելու այդ ստուգումներին, որպեսզի ապահովվի դրանց լիակատար թափանցիկություն:

 

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի   առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:  Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:    Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին ինչպես նաև նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:                                                                                                     

 

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում բացի հիմնական մետաղներից բացահայտված է հազվադեպ և ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն:                                                                                                                                       

 

Բացի գնահատված և Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երևակումներ:                                                                                                             

 

Ներկայումս Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանք են հանդիսանում հիմնականում խտանյութերը (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում` նաև կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրի տնտեսական ներուժը: Հայաստանում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ և ավարտուն ցիկլերով` հանույթից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծումը, հնարավորություն կտա բարձր արժողությամբ արտադրանքի ստացման, որն էլ  կապահովի  ՀՆԱ-ի  աճ: Հանրապետության տարածքում առկա են օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 15 պոչամբարներ, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն. խոր. մ-ից և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ:                                                                

 

Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ  արժեք  ու նշանակություն են ներկայացնում  Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային  ապարները, որոնցից են  թեթև  ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները և այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են:                                                                                          

 

 

 

Ամենաորակյալ և ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ և այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խոր. մ, իսկ կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչև 3 մլրդ խոր.մ-ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ (բազալտի Խալաջի հանքանյութի MgO –ի պարունակությունը հասնում է մինչև 11%): Իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով  անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը`  մեծ պաշարներով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.12.2025
RUB4.800.02
USD381.70-0.07
EUR448.190.49
GBP510.680.02
CAD277.10-0.39
JPY24.610.13
CNY54.160.04
CHF479.40-0.87