Ուրբաթ, 8 Հունիսի 2018 20:06
Էմմանուիլ Մկրտչյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը և հուսով ենք, որ մեր համագործակությունը կլինի շարունակական», - ողջունելով հյուրին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

 

Կարևորելով հայ-ամերիկյան փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: 

 

«Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Գյուղատնտեսության ոլորտն աճի մեծ ներուժ ունի և կարող է նպաստել տնտեսության առավել ներառական և կայուն զարգացմանը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս ոլորտում համագործակցության երկար պատմություն ունեն և ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր սերտ համագործակցությունը կշարունակվի», - նշել է ԱՄՆ դեսպանը: 

 

Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները և պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերացիայի խթանումը:

 

Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձևավորմանը և շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների նույնականացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է հայ-ամերիկյան ակտիվ համագործակցություն: Մասնավորապես, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանում իրականացվել են «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին (ATC) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին (ICARE)», «Ջրի կառավարում Արարատյան դաշտավայրում» և մի շարք այլ ծրագրեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
07.07.2020
RUB6.72-0.02
USD485.120.77
EUR546.92-0.15
GBP605.43-0.06
CAD357.42-0.06
JPY45.040.00
CNY69.000.46
CHF513.74-0.60



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000