Երեքշաբթի, 12 Հունիսի 2018 13:40
Ալեքսանդր Ավանեսով

Վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է

Վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է

Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն  ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով  գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի  գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի  բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և  համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում:

 

Վասիլիս Մարագոսը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ առաջընթացի առավել բարձր արդյունքներ արձանագրելու համար: Նա ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետութան  ոլորտների ընդլայնումն ու  զարգացումը Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է,  և հավելել, որ ԵՀ-ն պատրաստակամ  է աջակցել Հայաստանին  տարբեր ձևաչափերով: