
Արմինֆո. Առաջիկա շաբաթ Թեհրան կմեկնի Հայաստանի պատվիրակությունը` իրանական գազի Հայաստան արտահանումն ավելացնելու և նոր գների շուրջ բանակցությունների համար: Այդ մասին ԻՐՆԱ-ին հաղորդել է Իրանի գազի ազգային ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Բեհզադ Բաբազադեն:
Նրա ասելով, Երևանի ՋԷԿ-ը խնդրում է ավեալցնել Իրանից «երկնագույն վառելիքի՚ մատակարարումների ծավալները` 1 մլն-ից մինչև 1,6 մլն խմ: Բեհզադ Բաբազադեն ընդգծել է, որ եթե կողմերը հանգեն պայմանավորվածության, Իրանը կավելացնի Հայաստանի գազի մատակարարման ծավալները: Նա նաև նշել է, որ Իրանի խողովակաշարերն ի զորու են ավելի մեծ ծավալի գազ մղել Հայաստան, և Իրանը գազի արտահանման ծավալի ավելացմանն առնչվող խնդիրներ չունի, քանի որ Հայաստանը կարող է դրա դիմաց Իրանին վճարել կամ ավելի շատ էլեկտրաէներգիա տրամադրել: «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց՚ ձևաչափով իրանական գազի մատակարարումները Հայաստան սկսվել են 2009 թվականին:
Ավելի վաղ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին հաղորդել էր, որ իրանական կողմը սահմանին իր գազը Հայաստանին առաջարկում է 1000 խմ դիմաց 160 դոլար գնով, ինչը 10 դոլարով ավելի թանկ է ռուսական գազից: «Այդ պատճառով Հայաստանն առայժմ ձեռնպահ է մնում իրանական «երկնագույն վառելիք՚ ձեռք բերելուց, սակայն, եթե Ռուսաստանն ավելացնի իր ապրանքի արժեքը, ապա Հայաստանը կվերադառնա Թեհրանի առաջարկած գնին՚, - նշել է նախարարը, կարևորելով նաև «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց՚ ծրագիրը, որի համաձայն, Հայաստանի 1 խմ գազի դիմաց Իրանին 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է առաքում:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.55 | -0.10 |
EUR | 440.47 | -2.29 |
GBP | 502.25 | -0.17 |
CAD | 272.36 | -0.75 |
JPY | 24.81 | -0.02 |
CNY | 53.72 | -0.07 |
CHF | 473.63 | -3.37 |

