Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 13:06
Նաիրա Բադալյան

Հայաստանն ակնկալում է ՀԲ գործուն աջակցությունը խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում

Հայաստանն ակնկալում է ՀԲ գործուն աջակցությունը խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում

Արմինֆո.  Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Իվան Դրաբեկին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի սոցիալական ծրագրերի խորհրդատու Վահան Դանիելյանին; Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։

 

Կողմերը քննարկել են Հայաստանի տարբեր համայնքներում համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման, ծառայությունների զարգացման, տեղական մակարդակում ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների ներդրման ծրագրերի ընթացքին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։

 

Վաչե Տերտերյանը պատվիրակներին հավաստիացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը խիստ կարևոր են Հայաստանի համար և նշել, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում ակնկալում են Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների միջոցով զարգացնել առկա համագործակցության ներուժը և նոր գաղափարներով թափ հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին։

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանին, 1992 թ-ից հանդիսանալով Համաշխարհային բանկի անդամ, իսկ 1993-ից - Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) անդամ, տրամադրվել է $ 2.3 մլրդ: