Արմինֆո. Աննա Չոբանյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ավիացիոն կարգավորողի աղբյուրները:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաման էր ստորագրել ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի պաշտոնանկության մասին: Ճակատագրի հեգնանքով, ճիշտ երկու տարի առաջ նա այդ պաշտոնին նշանակվել էր այն ժամանակվա վարչպետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ: Մինչ այդ Սերգեյ Ավետիսյանը զբաղեցրել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը` համակարգելով ավիացիայի ոլորտը: Հենց այնտեղ քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնում աշխատում էր նաև Աննա Չոբանյանը: Ավետիսյանի նշանակումից հետո նա, հետևելով ղեկավարին, տեղափոխվել էր ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնին:
Մինչդեռ, դեռևս նախարարությունում աշխատելիս Ավետիսյանն ու Չոբանյանը ակտիվորեն առաջ էին մղում «բաց երկնքի՚ գաղափարը: Արդեն ՔԱԳՎ-ում, պատասխանելով տեղական ավիափոխադրողներին չաջակցելու և օտարերկրյա ավիաընկերությունների համար «զրո՚ սահմանափակումների քաղաքականությանն առնչվող դիտողություններին, հայտարարել էր, թե դա նախատեսված է, այսպես կոչված, «բաց երկնքի՚ քաղաքականությամբ: «Բաց երկնքի՚ քաղաքականության շրջանակում պետության կողմից աջակցություն չի նախատեսվում ոչ մի ավիաընկերության, լինի այն տեղական, ռուսական կամ եվրոպական՚, - հայտարարել էր Չոբանյանը, հավելելով շատ կասկածելի այն թեզիսը, թե, իբր, «անգամ եվրոպական երկրներում նման աջակցություն չի իրականացվում, քանի որ այնտեղ նույնպես գործում է ազատական ռեժիմ բոլոր ավիաընկերությունների համար՚:
Միևնույն ժամանակ, 2013 թվականի սկզբին «Արմավիան» սնանկացավ անբարեխիղճ մրցակցության և ռուսական ավիաընկերությունների ճնշման հետևանքով: Հայաստանը մնաց առանց ազգային ավիափոխադրողի: Դրանից հեռո ստեղծված «Էըր Արմենիան» նույնպես խնդիրներ ունեցավ ռուսական ընկերությունների և տեղական շուկայում դրանց գերիշխող դիրքի պատճառով:
2013 թվականին հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Ծրագրի համաձայն, «Բաց երկնքի» քաղաքականությունն, իբր, դրական ազդեցություն կգործեր աշխատատեղերի ստեղծման, ուղևորափոխադրումների ծավալի աճի և ավիափոխադրման սակագների նվազման առումով: Ենթադրվում է, որ ցամաքմային հաղորդակցությունների սահմանափակումների պայմաններում ավիափոխադրումների միջոցով արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հեշտացումը լրացուցիչ խթաններ է ստեղծում Հայաստանի տնտեսական աճի համար: Մասնավորապես, «Բաց երկնքի» քաղաքականության և ծրագրի արդյունավետ իրագործման արդյունքում առկա իրավիճակի համեմատ ակնկալվում էր հաջորդ 3-4 տարում ՀՆԱ 0,3-0,4 մլրդ դոլարի աճ, 18,000-23,000 նոր աշխատատեղերի ստեղծում, հիմնականում, օդային հաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում, ուղևորափոխադրումների ծավալի 20-25% աճ, ինչպես նաև տոմսերի գների, միջին հաշվով, 10% նվազում: Այդ ամենը, բնականաբար, տեղի կունեցավ: Շրջափակման աքցանում գտնվող Հայաստանն այդպես էլ չունի իր ազգային ավիացիան և, հաշվի առնելով նման նշանակման հնարավորությունը, առաջիկայում չի ունենա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ