Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 88-րդ ժողովին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ժողովին քննարկվելու են ֆինանսական համակարգի կարգավորմանը, բանկային գործունեության միջազգային ստանդարտներին, բանկային վերահսկողության արդի մարտահրավերներին վերաբերող ընթացիկ խնդիրներ: Անդրադարձներ են լինելու Միջազգային Հաշվարկների Բանկի տարեկան հաշվետվությանը:
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:
Հավելենք, որ Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է, որն աջակցում է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային և ֆինանսական գործակցությանը և կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային և շուկայական ենթակառուցվածքբների հանձնաժողով և այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով և քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը և ներդրմանը:
![]() | 6.83 | 0.13 |
![]() | 405.79 | -0.17 |
![]() | 412.81 | -0.13 |
![]() | 489.18 | -1.95 |
![]() | 314.76 | -0.08 |
![]() | 30.01 | -0.07 |
![]() | 59.85 | 0.03 |
![]() | 425.76 | -0.80 |