Արմինֆո.Հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հաճախորդների առաջարկությունների, հարցումների և բողոքների հետ հնարավորինս արագ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն:
Ձգտելով դառնալ հնարավորինս մատչելի բոլոր սեգմենտների հաճախորդների համար և հնարավորինս բավարարել յուրաքանչյուրի կարիքները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Բանկի հետ հաղորդակցման հետևյալ 8 եղանակները.
Նախքան Բողոքների կենտրոնի ստեղծումը և նպատակ ունենալով առավելագույնս նվազեցնել հաճախորդների դիմումների պատասխանների ժամկետները՝ Բանկն իրականացրել է մի շարք բիզնես-գործընթացների ավտոմատացումներ և բարելավումներ:
Բանկը պարբերաբար վերլուծում է հաճախորդների դիմումները և քայլեր է ձեռնարկում պրոդուկտների, գործընթացների, սպասարկման հեռավար ուղղիների ֆունցիոնալի բարելավման նպատակով, ինչը կհանգեցնի ստացվող դիմումների աստիճանական նվազմանը:
Բանկը մեծ նշանակություն է տալիս հաճախորդների դիմումների ուսումնասիրության գործընթացին և բարձր է գնահատում այս ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ համագործակցությունը:
Հաճախորդների դիմումներին պատասխանելու ժամկետը կազմում է դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օր, սակայն հաճախորդների հետ պարզաբանումները ևխորհրդատվությունը սկսվում է անմիջապես դիմումի ստացման պահից։
Մեր Բանկում սպասարկման որակի հետ կապված դիտողություններ, ցանկություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք թողնել Ձեր դիմումը, որը պարտադիր կարգով կքննվի Բանկի ղեկավարության կողմից և չի մնա անպատասխան:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |