Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկման ընթացքում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման, վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Այնուհետև Արթուր Գրիգորյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում ՀԱԷԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը հաղորդել էր, որ 2018 թվականին աշխատանքների հիմնական ճակատը բաժին կընկնի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացմանը, ինչը թույլ կտա էլ ավելի բարձրացնել բլոկի անվտանգության մակարդակը` մոտեցնելով համաշխարհային ստանդարտներին: Բացի այդ , 2018 թվականին պետք է անցկացնել էլեկտարէներգիայի արտադրության սարքավորման արդիականցման աշխատանքների վիթարի ծավալ: Այդ փուլում նախատեսվում է 17-20%-ով ավելացնել բլոկի հզորությունը` առանց վառելիքի ծախսի ավելացման, ինչը հնարավորություն կըձնեռի բարձրացնել ՕԳԳ: Այժմ ԱԷԿ բլոկը գործում է 92% հզորությամբ, ինչը կազմում է շուրջ 380 մեգավատ: Արդիականացումից հետո հզորությունը կավելանա մինչև 470-480 մեգավատ, ինչը կդառնա պատկառելի հավելում, որը թույլ կտա սկսել ՌԴ 270 մլն դոլարի վարկի սպասարկումը` առանց լրացուցիչ խնդիրների:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |