Չորեքշաբթի, 27 Հունիսի 2018 20:47
Ալինա Հովհաննիսյան

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում սնանկության ոլորտի վերաբերյալ մի շարք հարցերՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում սնանկության ոլորտի վերաբերյալ մի շարք հարցեր

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում սնանկության ոլորտի վերաբերյալ մի շարք հարցերՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում սնանկության ոլորտի վերաբերյալ մի շարք հարցեր

Արմինֆո.ՀՀ ԱՆ «Օրենսդրութան զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և Համաշխարհային բանկի ֆինանսական հատվածի փորձագետ Նինա Մոչևան այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են սնանկության գործընթացի, պարտքերի կառավարման, ՀՀ-ում սնանկության  ոլորտում արդեն իսկ կատարված փոփոխությունների, գործնական կիրառության ընթացքում ծագած խնդիրների, ինչպես նաև պարտատերերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը նշել է, որ սնանկության ոլորտի զարգացումը  Կառավարության առաջնահերթություններից է: Նրա խոսքով՝ այս բնագավառում կատարված աշխատանքների շրջանակում մշտապես հաշվի են առնվել Համաշխարհային բանկի կողմից ներկայացված զեկույցները և դրանցում կատարված առանձին շեշտադրումները:

 

Նինա Մոչևան շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը հանդիպման պատրաստակամության համար և անդրադարձել պարտքերի կառավարմանը, անվճարունակության հետ կապված հարցերին, ինչպես նաև սնանկության գործընթացի ժամանակ ծագող իրավահարաբերություններին:

Հյուրի խնդրանքով Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է «Սնանկության մասին նոր օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի մշակման ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, բոլոր շահագրգիռ մարմիններից ստացված և գույքագրված խնդիրների հիման վրա մշակված լուծումները: Հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրել է, որ նախագծի շուրջ կազմակերպվում են հանրային քննարկումներ, որոնց մասնակցում են ոչ միայն պետական, այլ նաև բիզնես հատվածի ներկայացուցիչներ:

 

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրութան զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետներ: