Արմինֆո.Ռուսաստանը պատրաստ է ստեղծել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ: Այս մասին հունիսի 29-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
«Ես տեղեկացա Հայաստանի հետ համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին, երբ պատրաստվում էի այսօրվա ճամփորդությանը: Հիմնադրամը համատեղ նախագծերում արագ ներդրումներ կատարելու գործիք է, որը կվերացնի ֆինանսավորման աղբյուրների մշտական որոնման անհրաժեշտությունը: Հարցն արդեն կկայանա նրանում, թե որքանով է շահութաբեր այս կամ այն նախագիծը», - պարզաբանել է նա:
Նախարարի խոսքով, մյուս գործընկեր-երկրների հետ նման հիմնադրամների առկայությունը, ինչպես ցույց է տալիս փորձը, կտրուկ խորացնում է համագործակցությունը և շատ ձեռնտու է բիզնեսի զարգացման տեսանկյունից:
Այս առումով, Վ.Մեդինսկին ասել է. «Հայ գործընկերների ստեղծագործական և մասամբ տնտեսական մասնակցությամբ մենք ստեղծել ենք երկու ֆիլմ` «Երկրաշարժ» և «Սպիտակ»: Ամեն անգամ պրոդյուսերները, համաֆինանսավորման աղբյուր փնտրելիս, բախվում են բարդ գործընթացների, որի վրա շատ ժամանակ է ծախսվում: Մշակույթի նախարարությունը տրամադրեց երկու ֆիլմերի դրամաշնորհ է, և դրանից հետո բանակցություններ էին ընթանում Մոսկվայում հայ գործարարների և Հայաստանում ռուս գործարարների հետ»:
Կինոյի ոլորտում ոչ մեծ ներդրումային հիմնադրամի ստեղծումը, ըստ նախարարի, կարող է լինել բեկումնային, ինչպես հայ, այնպես էլ ռուս կինոգործիչների համար: «Համատեղ պրոդուկցիան, առաջին հերթին, կտրուկ կավելացնի հանդիսատեսի թիվը, և երկրորդ, ելք կապահովի դեպի համաշխարհային շուկա, իսկ արդյունքում, մենք ստանում ենք արդյունավետ պրոդուկտ», - եզրափակել է Վ. Մեդինսկին, նշելով, որ այդ հարցն այսօր պատրաստվում է անպայման քննարկել ՀՀ վարչապետի հետ: