Երեքշաբթի, 3 Հուլիսի 2018 13:38
Ալինա Հովհաննիսյան

Նախարարություն. Հայաստանում շվեյցարական Swissquote Bank-ի ներկայացուցչության բացումը վկայում է ներդրումային վստահության աճի մասին երկրում

Նախարարություն. Հայաստանում շվեյցարական Swissquote Bank-ի ներկայացուցչության բացումը վկայում է ներդրումային վստահության աճի մասին երկրում

Արմինֆո.Հայաստանում շվեյցարական Swissquote Bank-ի ներկայացուցչության բացումն առաջին հերթին վկայում է ներդրումային վստահության աճի մասին երկրում: Հունիսի 2-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

 

«Այս նախաձեռնությունը մեր տնտեսվարող սուբյեկտներին թույլ կտա ունենալ ավելի տպավորիչ շրջանառություն», - ընդգծել է նա, նշելով, որ որքան շատ Հայաստանում իրականացվեն նման նախաձեռնություններ, այնքան ավելի արագ հնարավոր կլինի բարելավել մրցակցային պայմանները երկրում:

 

Նախարարը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական միջոցները կշրջանառվեն Հայաստանում, դա մի կողմից կբարձրացնի շրջանառու միջոցները, իսկ մյուս կողմից, հնարավորություն է բացվում արտասահմանյան ներդրողներին օգտվել այդ հեղինակավոր ֆինանսական հաստատության ծառայություններից:

 

Ավելին, ըստ Ա. Մինասյանի, այս նախաձեռնությունը կարող է կամուրջ դառնալ  եվրոպական և միջազգային ներդրողների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ռեսուրսների շրջանառության ապահովման առումով:

 

Նշենք, որ Հայաստանում շվեցարական խոշորագույն Swissquote Bank-ի առցանց-բանկի պաշտոնական ներկայացուցիչը դարձավ FTH (Ֆինանսական Trading House) ընկերությունը, որը հիմնադրվել է 1999 թվականին և առաջատար ընկերություն դարձել համաշխարհային ֆինանսական շուկայում: 2015 թվականից ընկերությունը միջնորդական ծառայություններ է տրամադրում շվեյցարական Swissquote Bank- ին: